HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Դոլարայնացման մակարդակը Հայաստանում 2017 թվականին

Դոլարայնացման մակարդակը Հայաստանում 2017 թվականի ընթացքում որոշակիորեն նվազել է: Այս մասին վկայում են Կենտրոնական բանկի տվյալները (ՀՀ ԿԲ)։ 

Հիշեցնենք, որ դոլարայնացման մակարդակը ցույց է տալիս, թե հայաստանյան  բանկերում եղած վարկերի ու ավանադների կազմում որ մասն են դոլարով։ Կենտրոնական բանկը հանրապետությունում դոլարայնացման մակարդակը չափում է հինգ ուղղությամբ՝ հիմնված հենց ավանդների ու վարկերի ցուցանիշների վրա։ 

ԿԲ-ի տվյալներով՝ գրեթե բոլոր ուղղություններով 2017 թվականի նոյեմբերի վերջի դրությամբ նվազում է գրանցվել տարեսկզբի համեմատ (2016 թվականի դեկտեմբերի համեմատ)։ 

Առավել հաճախ կարևորվող D1 ուղղությունը, որը ռեզիդենտների արտարժութային ավանդների և փողի զանգվածի հարաբերակցությունն է, նոյեմբերի վերջի դրությամբ կազմել է 47.7%` տարեսկզբի 49.2%-ի դիմաց։ 

Իսկ D2-ը, որը ցույց է տալիս արտարժույթի կշիռը ռեզիդենտների ավանդներում, կազմել է  57.2%` տարեսկզբի 59.9%-ի համեմատ։ Այսինքն՝ հայաստանյան բանկերի ավանդների առավել մեծ մասը արտարժութային են, հիմնականում՝ դոլարով։ 

Ինֆոգրաֆիկայում ցուցադրված D3-ը ռեզիդենտ ֆիզիկական անձանց արտարժույթով ցպահանջ ավանդների կշիռն է ռեզիդենտ ֆիզիկական անձանց ընդհանուր ցպահանջ ավանդներում: 

D4-ը ռեզիդենտ ֆիզիկական անձանց արտարժույթով ժամկետային ավանդների կշիռն է ռեզիդենտ ֆիզիկական անձանց ընդհանուր ժամկետային ավանդներում: 

Իսկ D5-ը ռեզիդենտ իրական հատվածին արտարժույթով տրամադրված վարկերի և ռեզիդենտ իրական հատվածին տրամադրված ընդհանուր վարկերի հարաբերակցությունն է: 

Ըստ Կենտրոնական բանկի տվյալների

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter