HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշխատանքային խորհրդակցություն գյուղնախարարությունում՝ դիզվառելիքի, թունաքիմիկատների և այլ ապրանքատեսակների գների բարձրացման շուրջ

Գյուղատնտեսության նախարարությունը հայտնում է, որ նախարար Իգնատի Առաքելյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն էր հրավիրել, որին մասնակցում էին գյուղատնտեսության նախարարի տեղակալները, նախարարության աշխատակազմի ղեկավարը, նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներ, այլ պատասխանատուներ:

Խորհրդակցության օրակարգի հիմնական հարցը շուկայում դիտվող դիզելային վառելիքի, թունաքիմիկատների և այլ ապրանքատեսակների գների բարձրացման և դրանց հնարավոր մեղմման ուղղված միջոցառումների  վերաբերյալ հանրապետության Նախագահի հանձնարարականի կատարմանն ուղղված հարցերի քննարկումն էր:

«2018 թվականի հունվարից մենք ունենք որոշակի գնաճ առանձին ապրանքատեսակների, մասնավորապես դիզելային վառելիքի գծով, որի թանկացումը սակայն, մեր գնահատականներով էական ազդեցություն չի կարող ունենալ գյուղատնտեսական մշակաբույսերի ինքնարժեքի վրա: Բացի այդ, առաջիկայում ակնկալվում է դիզելային վառելիքի գնի որոշակի անկում` պայմանավորված ակցիզային հարկի նվազմամբ:  Մենք պետք է սեղմ ժամկետում ամփոփենք կատարված վերլուծություններն ու գնահատականը և իրազեկենք այդ մասին գյուղացիական տնտեսություններին, որպեսզի գարնան գյուղատնտեսական աշխատանքներն ընթանան սահուն և առանց խնդիրների»,- իր խոսքում մասնավորապես նշել է նախարար Առաքելյանը:

Նախարար Առաքելյանը հավելել է, որ ընթացիկ տարում շարունակվելու են պետական օժանդակության ծրագրերը` մատչելի տոկոսադրույքով վարկեր, սուբսիդավորում կաթիլային ոռոգման համակարգի, կարկտապաշտպան ցանցերի ներդրման և ինտենսիվ այգիների հիմնման համար, որոնք բարձր արդյունավետություն կարող են ապահովել` նպաստելով բերքատվության էական բարձրացմանը և միաժամանակ ապահովագրելով գյուղացիական տնտեսություններին թանկացումների ռիսկից:

 Խորհրդակցության ընթացքում հանձնարարվել է նաև առաջիկա շաբաթվա ընթացքում կազմակերպել հանդիպումներ գյուղոլորտի առանձին ճյուղերի արտադրողների հետ` պտուղ-բանջարեղեն և կաթնամթերք վերամշակողներ, անասնաբույծներ և այլն, շուկայում գնային փոփոխություններին առնչվող  հարցերը նրանց հետ ևս քննարկելու նպատակով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter