Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

Գագիկ Ծառուկյանը վստահեցնում է՝ ԱԺ որևէ պատգամավոր իր նման արդյունավետ չի աշխատել (տեսանյութ)



Այսօր խորհրդարան էր եկել «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։ Քվեարկությունից հետո Ծառուկյանը դուրս եկավ նիստերի դահլիճից և պատասխանեց լրագրողների հարցերին։ Երբ «Հետքը» հետաքրքրվեց Գագիկ Ծառուկյանից, թե ինչու է հազվադեպ գալիս աշխատանքի, նա պատասխանեց

«Ուրեմն ասեմ, ես ոչ թե հազվադեպ եմ գալիս, դուք պետք ա զգաք, տեսնեք, որովհետև ամբողջ ժողովուրդը ձեզնից է ինֆորմացիա ստանում։ Պատգամավորների 90%-ը գալիս են, անմիջապես վազելով ներկա ստանում են, մի ժամ հետո, գիտեք, խորհրդարանը դատարկ է, հինգ-վեց  հոգի են մնում։ Ծառուկյանը գործով է զբաղվում, Ծառուկյանի կատարած գործը մեկ ամիս առաջ, որ Եվրոխորհրդարանից բերեց 70 պատգամավոր, որից 20-ին տարավ Ղարաբաղ, ինձ թվում ա՝ որևէ պատգամավոր իր ամբողջ կյանքում այդպես արդյունավետ աշխատանք չի կատարել։ Մարդը պետք ա գործով արդյունավետ լինի, ոչ թե Ծառուկյանը եկավ գրանցվեց, ոնց որ հիմա, գրանցվեցի, դուրս եկա, մարդու գործը պետք ա արդյունավետ լինի»։

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը նախորդ նստաշրջանի ամենաշատ բացակայած պատգամավորն է։ «Հետք»-ի գրավոր հարցմանը ԱԺ աշխատակազմից պատասխանել են, որ Ծառուկյանի 157 բացակայություններից 121-ը ԱԺ աշխատակազմը համարել է հարգելի։ Պատգամավորից փորձեցինք հետաքրքրվել՝ ինչ փաստաթղթեր է ներկայացրել, որ այդքան բացակայությունները համարվել են հարգելի։

Ծառուկյանը պատասխանեց․ «Համապատասխան դիմեք, ձեզ կներկայացնեն, աղջիկ ջան, հիմա դու որ նայում ես, Ծառուկյանի աշխատանքը դրակա՞ն ես գնահատում, թե՞ բացասական», - հարցրեց նա։

Երբ կրկին իր բացակայությունների թիվը հիշեցրինք, Ծառուկյանն ասաց․ «Հիմնական քո պատճառով ա, որ երկիրն էս օրին ա, մարդկանց ոչ ճիշտ տեղեկություններ եք տալիս, պատվերներ եք կատարում, դուք ապրում եք այս երկրում, ձեր երեխաներն այս երկրում են ապրում, պետք է մարդու գործը գնահատել, ոչ թե դեմագոգիայով զբաղվել»։

Գագիկ Ծառուկյանին հիշեցրինք, որ ԱԺ պատգամավորի պարտականությունն է խորհրդանում լինելը, Ծառուկյանը պատասխանեց․ «Ես գիտեմ ես ով եմ, դու իմացիր՝ դու ով ես ու ինչ հարց ես տալիս»։

Առավել մանրամասն՝ տեսանյութով։

 


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (4)
1. Լուսիկ16:07 - 16 հունվարի, 2018
Գուցե շատ գործ է անում խորհրդարանից դուրս, բայց պատգամավորների հիմնական աշխատանքն օրենքների մշակումը, ընդունումն է: Լավ չէ իշխանոավորների մեղքը բարդել հասարակ մարդկանց վրա, տվյալ դեպքում՝ լրագրողի վրա:
2. Վարազ Սյունի 19:41 - 16 հունվարի, 2018
Ծառուկյանն ու իր մարդիկ Սերժի՛ կողմից ստեղծված «ընդդիմությունն» է,որ աշխարհին ցույց տան,որ Հայաստանում իբր «ընդդիմություն կա» ու հայաստանցիներին մոլորեցնեն: Մի՞թե այդքան դժվար է սա հասկանալ՝ այդքա՛ն տարիների Ծառուկյան Գագիկի վարքն ունենալով: Նույն այս Գագիկ Ծառուկյանը տարիներ շարունակ պսպղուն եկեղեցիներ էր շարում,երբ բանակն այդպիսի զենքերի հույսին էր: Այս մարդուն էլ կուլակաթա՛փ անել: Թող սկսի նախ բոլոր հարկերը վճարել:
3. Վարազ Սյունի 19:47 - 16 հունվարի, 2018
Ներկա Հայաստանում դեպի Մոսկվա նայող ո՛չ մի քաղաքական ուժ «ընդդիմադիր» չի կարող լինել:...............Գագիկ Ծառուկյանը քաղաքական գործիչ չէ, այլ բիզնեսմեն. իսկ ժողովրդի լեզվով ասած՝ առևտրական: Բոլոր առևտրականներին նախևառաջ իրենց ապրանքն ու առևտուրն է հետաքրքրում: Եթե Գագիկ Ծառուկյանը քաղաքական գործիչ լիներ, 3 տարի առաջ (մեկ գիշերում) քաղաքականությունից դուրս չէր գա: 3 տարի առաջ էլ Հայաստանում արտագաղթ ու աղքատություն կար: Գագիկ Ծառուկյանին եթե երկրի ճակատագիրն իրականում հետաքրքրեր,նա այդքան չէր բացակայի ԱԺ նիստերից: Ընտրություններից առաջ «քաջ ու լավ» օլիգարխին կրկին թատրոն են մտցրել, որ «ընդդիմություն» խաղա, որպեսզի մարդկանց կրկի՛ն մոլորեցնեն (որպեսզի մարդիկ մասսայական փողոց դուրս չգան): Հայաստանում անկախությա՛ն ձգտող (իսկական) ընդդիմություն և/կամ շարժում չպիտի ձևավորվի. սա է նպատակը:
4. Հայկ07:19 - 17 հունվարի, 2018
Պարոն Ծառուկյանը մինչև հիմա չի պատկերացնում, թե որն է պարգամավորի բուն պարտականությունը և կոչումը։ Ըստ նրան , սեփական բիզնեսի բարգավաճման մասին հոգալը, իր կարգի մարդկանց չալաղաջ ու խաշ ոտելու հրավիրելը պատգամավորական աշխատանք է։ Մարդ, որը 60 անց տարիքում դեռևս որևէ քաղաքական կողմնորոշում չունի և չի էլ ոնենա պետք է մեկընդմիշտ հեռանա քաղաքական ասպարեզից և զբաղվի իր գործով։ Իսկ եթե պարգամավորի մանդատը նա համարում է տանիք իր ունեցվածքը պահպանելոը համար թող համոզված լինի, որ այդ տանիքը խիստ խարխլված է և փլոզումն անխուսափելի է։
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ