HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

«Мираторг»-ի հավի ազդրերը հայտնվել են «Ռոսկոնտրոլ»-ի սև ցուցակում

Ռուսական «Ռոսկոնտրոլ» ոչ առևտրական կազմակերպությունը, որը պարբերաբար փորձաքննություններ է իրականացնում ռուսական շուկայում, վերջերս փորձաքննության է ներկայացրել ռուսական արտադրության հավի մսի մի քանի ապրանքատեսակ։

Փորձաքննությունն իրականացվել է 2017թ․ դեկտեմբերի 6-ին։ Արդյունքում նմուշների մեջ հայտնաբերվել են հակաբիոտիկներ, սալմոնելա և լիստերիա մանրէներ, աղային լուծույթի ներկրարկման դեպքեր, որի նպատակն է մեծացնել ապրանքի քաշը։

Ներկայացված 6 նմուշներից էին «Петелинка», «Ржевское подворье», «Ясные зори», «То, что надо!», «Каждый день» և «Мираторг» ապրանքանիշի հավի մսերը։

«Петелинки» и «Ясных зорь» նմուշներում հայտնաբերվել է ՄԱՖԱՄ անթույլատրելի քանակ, ընդ որում՝ նորմայից մինչև 20-30 անգամ բարձր։ Երկրորդ նմուշում հայտնաբերվել է նաև լիստերիա։

«Мираторг» ապրանքատեսակի սառեցված հավի բրոյլերի 2 տեսակի մեջ վերջերս խախտումներ էր հայտնաբերել նաև «Հետք»-ը։

Փորձաքննության ներկայացված նմուշների մեջ հայտնաբերվել էր ՄԱՖԱՄ անթույլատրելի քանակ, հակաբիոտիկ՝ լևոմիցետին, իսկ մյուսի մեջ («Петруха» սառեցված բրոյլեր հավի միս)՝ տետրացիկլին հակաբիոտիկ։

Նշենք, որ «Ռոսկոնտրոլը» 2017թ (հունիսին) ևս փորձաքննել էր «Мираторг» ընկերության բրոյլեր հավի մսի նմուշը, որտեղ խախտումներ չէր հայտնաբերել։

«Ռոսկոնտրոլ»-ի փորձաքննած «Мираторг» ապրանքանիշի հավի ազդրերից (փորձաքննվել էր 12․11․2017 արտադրության հավի ազդրը, հեղ․) վաճառվում է նաև Հայաստանում։

Այն չի համապատասխանել անվտանգության մանրէաբանական աղտոտման ցուցանիշներով (ՄԱՖԱՄ թույլատրելի քանակ)․նրա մեջ հայտնաբերվել են սառեցման գիստոլոգիական  և կասկածելի թարմության հատկանշիներ, ինչպես նաև՝ աղային լուծույթի ներարկման հետքեր։

Արձանագրության մանրամասները տես՝ այստեղ

Այս նմուշի մեջ հայտնաբերվել են նաև հակամիկրոբային քիմիոթերապեվտիկ միջոցներ։ Բացի այդ, չի համապատախանում մակնշման մեջ նշված պաղեցված վիճակին, քանի որ հայտնաբերվել են սառեցման հատկանիշներ։

«Мираторг»-ի պաղեցված ազդրերի մեջ ճարպերի փաստացի պարունակությունը 22%-ով, իսկ սպիտակուցներինը՝ 11%-ով ցածր է եղել մակնշման մեջ ներկայացվածից։

Հորմոններ և հակաբիոտիկներ չեն հայտնաբերվել։

գլխավոր լուսանկարը՝ goodster.ru

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter