HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վիգեն Սարգսյանն ընդունել է ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին

Հունվարի 16-ին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: Այս մասին տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքում ամփոփվել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան երկկողմ համագործակցության շրջանակներում 2017թ. ընթացքում կատարված աշխատանքները և նախանշվել են 2018թ. համագործակցության հիմնական ուղղությունները:

Պաշտպանության նախարարը համառոտ ներկայացրել է այն ուղղությունները, որոնք ընդգրկվելու են զինված ուժերի արդիականացման 7-ամյա ծրագրում և որոնց շուրջ ակնկալվում է զարգացնել համագործակցությունը ԱՄՆ հետ:

Ռիչարդ Միլսն իր հերթին ընդգծել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում պաշտպանության նախարարության հետ համագործակցությունը շարունակելու ԱՄՆ պաշտպանական գերատեսչության պատրաստակամությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել 2018թ. ընթացքում Երևանում հայ-ամերիկյան երկկողմ պաշտպանական խորհրդակցությունների անցկացման վերաբերյալ, որի ընթացքում կհամաձայնեցվի հետագա համագործակցության ընդհանուր տեսլականը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:  

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter