HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կմեկնարկի երեխաների դայակների աշխատավարձի փոխհատուցման ծրագիրը

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ 2018թ. կմեկնարկի դայակների աշխատավարձի փոխհատուցման ծրագիրը: Ազգային ժողովի կողմից 06.12.2017թ. ընդունվել է ««Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-225-Ն օրենքը, որով սահմանվել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատանք փնտրող անձանց՝ մինչև երեխայի երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում, երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության իրավունքը:

Աջակցության տրամադրման նպատակն է նշված անձանց աշխատաշուկա վերադառնալու հնարավորությունների մեծացումը՝ երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելուն ուղղված աջակցության տրամադրման միջոցով:

Աջակցության տրամադրման ծրագրով հնարավորություն կտրվի Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոններում հաշվառված, մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձանց մինչև երեխայի երկու տարին լրանալը վերադառնալ աշխատանքի և կազմակերպել երեխայի խնամքը դայակի կամ վճարովի հիմունքներով գործող հաստատության միջոցով:

ՀՀ 2018թ. պետական բյուջեով նախատեսված է 2018թ. ընթացքում ծրագիրն իրականացնել շուրջ 200 շահառուի համար: Ծրագիրը կմեկնարկի ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ ծրագրի իրականացման կարգի հաստատումից հետո: Ծրագրի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու նպատակով քաղաքացիները կարող են դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի զբաղվածության պետական գործակալություն` (+374 10) 28-06-55 հեռախոսահամարով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter