HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

6 գործիք` Հայաստանի մշակութային մենեջերների համար

Եվրոպական միության «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագիրը, որը սկսվել է 2015թ. Արևելյան գործընկերության վեց երկրներում, ուղղված է մշակութային և ստեղծարարության ճյուղերի զարգացմանը, գործնական հետազոտությունների,ռազմավարությունների ու բարեփոխումների իրականացմանը, մշակութային ոլորտի արդիականացմանը, միջազգային համագործակցության հնարավորությունների օգտագործմանը և մշակույթի դերի ընկալման բարձրացմանը։ Երեք տարվա ընթացում ծրագրի շրջանակում Հայաստանում կազմակերպվել է 252 միջոցառում, հրապարակվել է 870 հոդված և ավելի քան 30 հազար բաժանորդ ունի իր ֆեյսբուքյան էջում։ 

Հայաստանի ծրագրի արդյունքներ 

  • 2017-ին տեղի ունեցավ «Ստեղծարար Հայաստան» ազգային ֆորումը, որի մասնակիցների 99%-ն արձագանքել են, որ ինչ-որ նոր բան է սովորել, իսկ 95%-ն ասել է, որստացված գիտելիքները կօգտագործի իր աշխատանքում։   
  • Տեղի ունեցավ Business Challenge-ը, որը ստեղծարար նախագծերի հիմնման երկօրյա սեմինար էր 122մասնակիցներով։ Հարցվողների 100%-ը պատասխանել է, որ ինչ-որ նոր բան է սովորել, իսկ 99%-ն ասել է, որ ստացված գիտելիքները կօգտագործի ստարտափերի ստեղծման համար։
  • «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագիրը հիմնել է 14 առցանց դասընթաց, որոնք հասանելի են հայերեն լեզվով։ Դասընթացները որպես ուսումնական նյութեր օգտագործվում են Հայաստանում։
  • Ծրագիրը ֆինանսավորել է 5 հետազոտություն և վերլուծական համառոտագիր, որոնք նվիրված են Հայաստանի մշակութային ու ստեղծարար ինդուստրիաներին, ինչպես նաև թարգմանել ու հանրայնացրել է երկու գիրք։ 

Գործիքներ 

Մշակույթի զարգացման ցուցանիշներ։ Մշակույթի և ստեղծարար ինդուստրիաների ներդրումը Հայաստանի ՀՆԱ-ում կազմում է 3,3%։ Այս և այլփաստեր եններկայացված  ՅՈՒՆԵՍԿՕ-ի մեթոդաբանությամբ արված հետազոտության մեջ։ Ներկայացված թվերն ու առաջարկությունները վերաբերում են տնտեսությանը, կրթությանը, կառավարմանը, հանրային մասնակցության մակարդակին, գենդերայինհավասարությանը, հաղորդակցության ու մշակութային ժառանգությանը։ Տվյալները կարող են օգտագործվել բարեփոխումների ջատագովության և պլանավորվման համար։ 

Ստեղծարար քաղաքներ և մարզեր։ Այսպես է կոչվում Ծրագրի նախագծերից մեկը, որին մասնակցել են Արևելյան գործընկերության վեց ոչ մեծ քաղաքներ, որի ընթացքում Սիսիանըդարձավ նախագծի պիլոտային քաղաքը։ Կարելի է ծանոթանալ հաշվետվությանը և տեղեկանալ, թե ինչպես փոքր քաղաքը կարող է օգտագործել իր ստեղծագործական ներուժը։ 

Վերլուծական համառոտագրերը պատրաստել են երիտասարդ մշակութային մենեջերները՝ Ծրագրիհամագործակիցները։ Նրանք անցել են Ծրագրի կազմակերպած վերապատրաստումները և գրել են տուրիզմի զարգացման թվային հարթակների ու կրթության և մշակույթի համագործակցության վերաբերյալ երկու վերլուծական հաշվետվություն։ 

Լքված գործարանների, երկաթուղային կայարանների և նույնիսկ նավերի տարածքներում մշակութային կենտրոնների հիմնման ու վերականգնման վերաբերյալ 30 լավագույն օրինակների ձեռնարկի հեղինակ Պետեր Լենին հավաքագրել է 123 պատմություն և հարցազրույց, որտեղ ակտվիստները պատմում են վերականգնման մարտահրավերների, խնդիրների և առավելությունների մասին։ Գիրքը թարգմանվել է Արևելյան գործընկերության երկրների բոլոր լեզուներով, այդ թվում՝ հայերեն և հասանելի է Ծրագրի կայքում։ 

Ստեղծարար բիզնեսի վերաբերյալ ԴեյվիդՓերիշի «Շապիկներ և կոստյումներ» գիրքը նույնպես թարգմանվել է հայերեն և հասանելի է բոլորին։ Ձեռնակը պատմում է, թե ինչպես կարելի է ստեղծարար գաղափարը և մշակութային պրոդուկտը վերածել եկամտաբեր բիզնեսի։ 

Կայքի հնարավորությունները հասանելի են լինելու նաև Ծրագրի ավարտից հետո։ Այն ներառում է մշակութային մենեջերների համար ութ լեզվով 14 առցանց դասընթաց, մշակույթի տնտեսական և սոցիալական կարևորության մասին փաստեր և թվեր, ինչպես նաև՝ ֆինանսավորման աղբյուրների, գործընկերների և կրթական հնարավորությունների 500 օգտակար ռեսուրսներ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter