Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի

Կարեն Կարապետյան․ «Ես պնդում եմ, որ գնաճը սարսափելի չէ, ամենացածրն է տարածաշրջանում»



ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ այսօր պատգամավորների հարցերի գերակշիռ մասը վերաբերում էր գնաճին։ Նախ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը հարց ուղղեց «անկառավարելի գնաճի տեմպերի» մասին ։

«Մեր օֆիցիալ գնաճը  2,6% է, 6,7% Վրաստանում է, 7,9% Ադրբեջանում է»,-հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը՝ ընդգծելով, որ տարածաշրջանում ամենացածր գնաճը Հայաստանում է։ Կարապետյանն անդրադարձավ նաև դիզվառելիքի թանկացմանը։

«Ինչ վերաբերում է դիզվառելիքի թանկացմանը, ուզում եմ հետևյալ վիճակագրական տվյալները ձեզ տալ՝ բենզինը թանկացել է 20 դրամով՝ 430 է, այս պահին Վրաստանում բենզինի գինը ավելի բարձր է, իսկ մենք այնտեղից ենք տրանզիտով  ստանում։ Բենզին օգտագործողներն ալտերնատիվա ունեն՝ գազ օգտագործել, գազը թանկացել է, եթե չեմ սխալվում, 25 դրամով, տարբեր տեղեր 190-ից 220 դրամ է, և վերականգնվել է այն գինը, որը եղել է 2015 թվականին։ Լավ չի, որ գազի գինը թանկացել է, բայց 190-220 դրամը նոր պահանջ չէ, շուկայում այս գներով մենք ժամանակին աշխատել ենք և էժանացրել ենք այն ժամանակ, երբ դրա հնարավորությունն ունեցել ենք»,-մանրամասնեց գործադիրի ղեկավարը։

Պատգամավորին, սակայն, վարչապետի պատասխանը չբավարարեց, վարչապետն էլ հստակեցրեց․ «Որտեղ որ բեռ է, մենք սուբսիդավորելու ենք, բայց վերականգնել  գազի այն գինը, որը 2015-ին գործել է, իսկ բենզինը ալտերնատիվա ունի։ Ես պնդում եմ, որ գնաճը սարսափելի չէ, ամենացածրն է տարածաշրջանում»։

«Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը հիշեցրեց, որ առաջնային սպառման ապրանքներն են թանկացել, ինչպես կարագը, միսը, կարտոֆիլը:

«Ասում եք՝ սուբսիդավորելու եք, էլի բյուջեից են սուբդիսավորելու: Մարդկանց ո՞նց ասենք, որ ճաշի մեջ յուղ պիտի քիչ գցեն, քիչ կարագ օգտագործեն»,-ասաց պատգամավորը:

Վարչապետն արձագանքեց․ «Կարագի հետ ինչ կատարվում է, մնացած երկրներում էլ է կատարվում: Իսկ ինչպե՞ս են մյուս երկրները լուծում թանկացման խնդիրը՝ տնտեսական աճ ապահովելով, կարագն ամբողջ աշխարհում թանկացել է, Հայաստանն այդ թանկացման դեմ ի՞նչ պիտի անի»:

«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն էլ հետաքրքրվեց Հայաստան-Իրան երկաթուղու ծրագրի աշխատանքներից և իրանական գազից:

 «Իրանական շուկայում ունեինք արտահանման ու ներմուծման 9-10% չնչին աճ, մենք մեր գործընկերների հետ խոսում ենք, որ շատ անելիք ունենք այստեղ, որովհետև թռիչքային աճի մեծ հնարավորություն կա, ազատ տնտեսական գոտին հնարավորություն է տալիս հույս ունենալ, որ կակտիվանա»,-ասաց վարչապետը:

Ինչ վերաբերում է երկաթգծի հեռանկարին, ապա, ըստ վարչապետի, այն կախված է ապրանքային հոսքից. «Երկաթգիծ կառուցելն ինքնանպատակ չէ: Մենք դրան կանդրադառնանք այն ժամանակ, երբ կակտիվացնենք շուկան»։ Կլինի՞, արդյոք, տարանցիկ գազամուղ, Կարապետյանի խոսքով՝ ժամանակը ցույց կտա։


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանություններ (1)
1. Րաֆֆի18:38 - 17 հունվարի, 2018
Վարչապետն արձագանքեց․ «Կարագի հետ ինչ կատարվում է, մնացած երկրներում էլ է կատարվում:"․․․․․․․․․վայ այս մարդու իմացած հայերէնը․․․․
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ