HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Նիկոլ Փաշինյան․ «Ի՞նչ ուտեն աղքատները, թանկացել է կարտոֆիլը»

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ անդրադառնալով գնաճին, հիշեցրեց ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանի այն խոսքերը, թե գնաճը չի ազդի աղքատների վրա, քանի որ նրանք կարտոֆիլ են ուտում։ Պատգամավորը հրապարակեց Ազգային վիճակագրական ծառայության տվյալները, ըստ որոնց` կարտոֆիլի «գները թռել են»։

«Հարցը հետևյալն է՝ ի՞նչ ուտեն աղքատները, հայտնի խաղի կանոններով ուզում եմ պատասխանի չորս տարբերակ առաջարկել՝

-         խառը կանաչի, որը էժանացել է 48,5%-ով,

-         սխտոր, որը էժանացել է 22%-ով,

-         կանաչ սոխ, էժանացել է 18,2%-ով,

-         տաքդեղ, որը էժանացել է 12,1%-ով»,-իր տարբերակներն առաջարկեց Նիկոլ Փաշինյանը։

Հարցին պատասխանեց փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը՝ շնորհակալություն հայտնելով պատգամավորին ԱՎԾ-ի տվյալները հրապարակելու համար։

«Կարծում եմ՝ մեր ազգաբնակչությունը կընտրի այդ ապրանքների տեսակից առավել մեծ կալորիականություն ապահովող ապրանքների այն ցանկը, որը կհամապատասխանի իր բյուջեին։ Կարծում եմ` Ձեր հարցը հռետորական էր, և ես մոտավորապես նույն տրամաբանությամբ պատասխանեցի»,-ասաց Գաբրիելյանը։

Փաշինյանը հակադարձեց՝ իր հարցը հռետորական չէր, պարզապես ուզում է ցույց տալ, որ Կառավարության պնդած 2,6% գնաճը ԱՎԾ-ն ինչպես է ստացել։

«ԱՎԾ-ն տալիս է, որ կարագը թանկացել է 41%-ով, խոզի միսը` 38%-ով, կարտոֆիլը` 28%-ով, հարցն այն է, թե ինչպես են ստացել գնաճի 26%-ը, որովհետև դրան համադրել են խառը կանաչու, սխտորի գնանկումը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Մեկնաբանություններ (1)

Papik
LOL, i couldnt stop laughing at this one. But on a serious note, I for one welcome this type of reporting. Show the world the absurdity that has become this government in the hands of the same ruling class for 2 decades.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter