HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կազմակերպվել է «համաճարակաբանական ֆիլտր»

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ նվազել են սուր շնչառական վարակներով ամբուլատոր պոկլինիկական կազմակերպություններ դիմելիությունը և շտապ օգնության կանչերը: «Իրավիճակը կայունանում է: Այսօրվա տվյալով` հանրապետության ստացիոնարներում սուր շնչառական վարակներով հոսպիտալացված է 681 հիվանդ: Վիրուսային ծագմամբ թոքաբորբերով հոսպիտալացված հիվանդներն ունեն առողջացման դրական տեղաշարժ:

Երևանում ու մարզերում սուր շնչառական վարակներով բժշկական հաստատություններ հիմնականում դիմում են երեխաների հարցով:  Հաշվի առնելով այդ, առողջապահության նախարարության նախաձեռնությամբ, հանրապետության մանկական հաստատություններում, որպես կանխարգելիչ միջոցառում, կազմակերպվել է «համաճարակաբանական ֆիլտր»՝ գրիպանման երևույթներով հիվանդ երեխաների մուտքը բացառելու և սուր շնչառական վարակներով իրավիճակի հետագա բարդություններից խուսափելու համար:  

Միջոցառումն իրականացվում է առողջապահության նախարարության, Երևանի քաղաքապետարանի և մարզպետարաների մասնագետների ներգրավմամբ:

Գրիպից և սուր շնչառական վարակներից խուսափելու համար առողջապահության նախարարությունը  հորդորում է.

հնարավորինս նվազեցնել շփումը, հատկապես՝ երեխաների, գրիպանման երևույթներով հիվանդների հետ,

գրիպանման երևույթների առկայության դեպքում մի հաճախեք աշխատանքի, երեխաներին մի թույլատրեք հաճախելու մանկական հաստատություններ,

հիվանդ լինելու դեպքում մի զբաղվեք ինքնաբուժմամբ և դիմեք բժշկական օգնության,

օգտագործեք շատ հեղուկներ, 

հաճախակի օդափոխեք փակ տարածքները,

հաճախ լվացեք ձեռքերը։ : 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter