HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Ղազախստանում ավտոբուսի այրվելու հետևանքով զոհվել է ավելի քան 50 մարդ

Ղազախստանի Ակտոբեի մարզի Իրգիզի շրջանում ավտոբուսի այրվելու հետևանքով զոհվել է 52 մարդ: Նախնական տվյալներով՝ մահացածները Ուզբեկստանի քաղաքացիներ են, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ուզբեկստանից Ռուսաստան ուղևորվող ավտոբուսը այրվել է տեղական ժամանակով 10:30-ին: 

«Շարժման ընթացքում հրդեհ է բռնկվել «Իկարուս» մակնիշի ուղևորատար ավտոբուսում: Սրահում եղել է 55 ուղևոր և 2 վարորդ»,- Интерфакс-ին հայտնել է Ղազախստանի ՆԳՆ-ի արտակարգ իրավիճակների կոմիտեի ներկայացուցիչ Ռուսլան Իմանկուլովը:

Ավտոբուսում գտնվող 5 անձանց հաջողվել է դուրս գալ այրվող ավտոբուսից և փրկվել: Նրանք թեթև աստիճանի այրվածքներ են ստացել: Փրկվածների թվում են նաև ավտոբուսի 2 վարորդները: Իմանկուլովի խոսքերով՝ մնացած 52 անձինք տեղում են մահացել:

Միջադեպից որոշ ժամանակ անց համացանցում հայտնվեց ավտոբուսի այրման տեսանյութը՝ նկարահանված ականատեսներից մեկի կողմից: 

Ավտոբուսի այրման նախնական վարկածը համարվում է էլեկտրալարերի կարճ միացումը: Ակտոբեի մարզի արտակարագ իրավիճակների դեպարտամենտի փոխանցմամբ՝ ավտոբուսը նաև գերբեռնված է եղել: Այնուամենայնիվ, ավտոբուսում հրդեի առաջացման նախնական վարկածներից դեռևս ոչ մեկը չի հաստատվել, քանի դեռ չեն անցկացվել համապատասխան փորձաքննություններ:

Լուսանկարը՝ Ղազախստանի ՆԳՆ-ի արտակարգ իրավիճակների կոմիտեի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter