HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Կառավարությունն առաջարկում է ժամանակավորապես արգելել աջակողմյան մեքենաների ներմուծումը Հայաստան

Կառավարության նախորդ նիստին ընդունվեց որոշում, ըստ որի՝ ապրիլի 1-ից կարգելվի աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ ավտոմեքենանների ներմուծումն ու շահագործումը։

Այսօրվա նիստին ընդունվեց որոշում, ըստ որի՝ ժամանակավոր կարգելվի աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ մեքենաների ներմուծումը՝ ԵՏՄ օրենսդրությանը համապատասխանեցվելու համար։ Նախագիծը ներկայացրեց Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը։

«Այս տարվա ապրիլի 1-ից արգելվել է աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների շահագործումը և հաշվառումը։ Խնդրին ամբողջական լուծում տալու համար առաջարկվում է ժամանակավոր՝ այս տարվա ապրիլի մեկից մինչև հոկտեմբերի մեկը, արգելել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը Հայաստանի տարածք՝  Մաքսային Միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի «Տրանսպորտային միջոցների անվտանգության մասին տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 877 որոշման մեջ լրացում կատարելու և այդ ցանկում Հայաստանն ընդգրելու համար»,- ասաց նախարարը։

Հիշեցնենք, որ համաձայն ընդունված որոշման՝ մինչ այս տարվա ապրիլի 1-ը ներմուծված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ ամվտոմեքենաների շահագործման վրա որևէ արգելք չի կարող լինել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter