Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

Էներգետիկայի և բնական պաշարների նախարարը հրաժարականի դիմում է ներկայացրել



Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հրաժարականի դիմում է  ներկայացրել։ Այս մասին «Հետք»-ին հայտնեց նախարարի մամուլի քարտուղար Վասակ Թարփոշյանը։ Վերջինիս խոսքով՝ նախարարը չնայած դիմում է ներկայացրել, սակայն շարունակում է աշխատանքը։

Հիշեցնենք, որ Մանուկյանն այսօր ներկա էր Կառավարության նիստին։ Հետաքրքրվեցինք՝ վարչապետը ստորագրե՞լ է նախարարի հրաժարականի դիմումը, խոսնակն ասաց՝ դեռևս ոչ, նորությունների դեպքում կտեղեկացնեն։

Նկատենք, որ մինչ վարչապետը չստորագրի նախարարի հրաժարականի դիմումը, վերջինս դեռ նախարար է համարվում։

Աշոտ Մանուկյանը էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնը զբաղեցնում է 2016թ. սեպտեմբերի 20-ից:


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ