HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքապետարանը վստահեցնում է՝ զինծառայողների վերականգնողական կենտրոնը տարածաշրջանում լինելու է միակը

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ այսօր քաղաքապետ Տարոն Մարգարյանը և պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ այցելել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր և ծանոթացել զինծառայության ընթացքում ողնաշարի և գանգուղեղային վնասվածքներ ստացած զինծառայողների վերականգնողական կենտրոնի շինարարական աշխատանքներին:

Ըստ հաղորդագրության՝ «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինհաշմանդամներին» ՀԿ-ի նախաձեռնությամբ Երևանում հիմնվող կենտրոնի կառուցումն իրականացվում է նախագահ Սերժ Սարգսյանի, ինչպես նաև պաշտպանության նախարարության, Ազգային ժողովի, Երևանի քաղաքապետարանի և բազմաթիվ անհատ բարերարների աջակցությամբ:

Երևանի քաղաքապետն ու պաշտպանության նախարարը շրջել են կենտրոնի տարածքում, ծանոթացել շինարարության ընթացքին, ստեղծվելիք պայմաններին, ինչպես նաև նախագծով առաջարկվող ծառայություններին:

«Նշվել է, որ շենքի ամբողջական ամրացումից հետո այժմ ընթանում են ներքին հարդարման ու կահավորման աշխատանքները: Վերականգնողական կենտրոնը հագեցած է լինելու գերժամանակակից վերականգնողական սարքերով և իր հնարավորություններով լինելու է տարածաշրջանում միակը։ Վերականգնողական կենտրոնը բաղկացած է լինելու չորս հարկից. 1-ին հարկում տեղակայված են լինելու ջրային միջամտությունների համար նախատեսված ծառայությունները, լողավազանները և մարզասարքերը: 2-րդում կլինեն մասնագետների, ուսումնական սենյակները, ինպես նաև կինեզիսի սրահը: 3-րդ և 4-րդ հարկերում էլ կտեղակայվեն հիվանդասենյակները՝ նախատեսված 37 անձի համար»,- նշված է հաղորդագրության մեջ:

Շրջայցի ավարտին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը համապատասխան աջակցություն կցուցաբերի նաև վերականգնողական կենտրոնի բակային տարածքի բարեկարգման և կահավորման  հարցում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter