HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ճապոնացի պաշտոնյաների հետ քննարկվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նախարար Վահան Մարտիրոսյանը հունվարի 19-ին ընդունել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության ներկայացուցիչներին՝ ՃՄՀԳ (JICA) Արևելյան և Կենտրոնական Ասիայի և Կովկասի վարչության Կենտրոնական Ասիայի և Կովկասի տնօրեն Հաջիմե Դանիգուչիին:

Ողջունելով հյուրերին՝ նախարարը բարձր է գնահատել ճապոնական կառավարության հետ համագործակցությունը և հույս հայտնել, որ ապագայում ևս կիրականացվեն համատեղ նախագծեր:

Քննարկվել են «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» շուրջ համագործակցության հեռանկարները, ՏՏ ոլորտում հնարավոր գործակցությանն առնչվող հարցեր, երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ:

Նախարարը ներկայացրել է նաև Պոլիտեխնիկական համալսարանի բազայի վրա ՏՏ ոլորտի ուսումնական լաբորատորիաներ ստեղծելու նախագիծը, որը, ըստ պաշտոնական տեղեկության, զգալիորեն կարագացնի տեխնոլոգիական ոլորտի մասնագետների քանակական և որակական աճի գործընթացը: Առաջարկը հավանության է արժանացել հյուրերի կողմից, և Հաջիմե Դանիգուչին նախագծի մանրամասներին ծանոթանալու ցանկություն է հայտնել՝ հասկանալու համար դրա շուրջ համագործակցության հնարավորությունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter