HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահի օգնական Ավետիս Բերբերյանի փոխկապակցված անձի հայտարարագրերի վերաբերյալ հրապարակման առնչությամբ պարզաբանում

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն այսօր ՀՀ նախագահի օգնական Ավետիս Բերբերյանի փոխկապակցված անձի հայտարարագրերի վերաբերյալ հրապարակման առնչությամբ պարզաբանում է հրապարակել։ Այն ներկայացնում ենք նույնությամբ․

«Համաձայն «Հետք» էլեկտրոնային լրատվամիջոցի «Նախագահի օգնականը Արզնիում գարեջրի գործարան և ռեստորան է կառուցելու» հրապարակման՝ ՀՀ Նախագահի խորհրդական Ավետիս Բերբերյանի փոխկապակցված անձ Եղիսաբեթ Շմավոնյանը 2015 և 2016 թվականների տարեկան հայտարարագրերում չի հայտարարագրել «Բիթեր Ռիվեր» ՍՊ ընկերությունում իր ունեցած բաժնեմասը:

Համաձայն «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի՝ հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի կազմի մեջ մտնող անձի հայտարարագիրը պետք է ներառի նրան սեփականության իրավունքով պատկանող արժեթուղթը և (կամ) այլ ներդրումը, եթե հարկային տարում արժեթղթերի ձեռքբերման և (կամ) այլ ներդրման գործարքների ընդհանուր գինը (արժեքը) կամ օտարման գործարքների ընդհանուր գինը (արժեքը) գերազանցել է 8 միլիոն դրամը:

Ա. Բերբերյանի փոխկապակցված անձԵղիսաբեթ Շմավոնյանը համատեղ ապրող ծնողի 2015 թվականի տարեկան հայտարարագրում հայտարարագրել է «Դառը գետ» ՍՊ ընկերությունում իր ունեցած բաժնեմասը՝ 50 000 ՀՀ դրամի չափով, թեև վկայակոչված օրինադրույթի համաձայն՝ պարտավոր չէր հայտարարագրել այն, քանզի տվյալ բաժնեմասի ձեռքբերման գինը չէր գերազանցում 8 միլիոն ՀՀ դրամը:   

Համաձայն ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջից (https://www.e-register.am/) քաղվածքի՝ «Դառը գետ» ՍՊ ընկերությունը 16.09.2016թ. անվանափոխվել է «ԲԻԹԵՐ ՌԻՎԵՐ» ՍՊ ընկերության, հետևաբար՝ «ԲԻԹԵՐ ՌԻՎԵՐ» ՍՊ ընկերությունում իր ունեցած բաժնեմասի վերաբերյալ Եղիսաբեթ Շմավոնյանը լրացրել է տվյալներ 2015 թվականի հայտարարագրում:

      «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքին համապատասխան՝ Եղիսաբեթ Շմավոնյանը 2016 թվականի հայտարարագրում «ԲԻԹԵՐ ՌԻՎԵՐ» ՍՊ ընկերությունում իր ունեցած բաժնեմասի կամ ընկերության անվանափոխման մասին տվյալներ պարտավոր չէր լրացնել, քանի որ տվյալ տարվա ընթացքում բաժնեմասի ձեռքբերման կամ օտարման գործարք չի կատարվել, իսկ ընկերության անվանափոխման վերաբերյալ տվյալը հայտարարագրում արտացոլելու պահանջ սահմանված չէ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter