HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 20-ին ժամը 08:10-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Հունվարի 20-ի գիշերը, 24-ին շրջանների զգալի մասում, 20-ի ցերեկը Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, առանձին վայրերում` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Հունվարի 21-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Փակ է Մ-1 ավտոճանապարհի Թորոս-Ցողամարգ հատվածը և Վարդենյաց լեռնանցքը: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Կոտայքի մարզում տեղ-տեղ առկա է մերկասառույց:Գեղարքունիքի մարզում տեղում է թույլ ձյուն:

Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Հունվարի 20-ին, ժամը 08:10-ին ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 160 ավտոմեքենա (133 բեռնատար, 27 մարդատար):

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ հունվարի  20-ին՝  ժամը 10:00-ի դրությամբ, Գավառի,  Մարտունու, Սիսիանի, Գորիսի և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին  ձյուն է տեղում:

Բքի և  անբավարար տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է:Մեղրու և Սիսիանի ավտոճանապարհներին մառախուղ է,  տեսանելիությունը՝ 50-70 մետր: Քեթիի և Ջաջուռի լեռնանցքներում բուք է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման  աշխատանքներ:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter