HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մահացել է Սարգիս Հացպանյանը

Հասարակական, քաղաքական գործիչ, Արցախյան պատերազմի մասնակից Սարգիս Հացպանյանը մահացել է։ Այս մասին տեղեկանում ենք գործչի ֆեյսբուքյան էջից, որտեղ նրա մարտական ընկերներն էլ հայտնել են ցավալի լուրը։  Ըստ գրառումների՝ Հացպանյանն առողջական խնդիրներ է ունեցել։

Սարգիս Հացպանյանը ծնվել է 1962 թվականին Թուրքիայի Ալեքսանդրիդ քաղաքում, 1980-ական թվականներին Թուրքիայում զինվորական հեղաշրջման հետևանքով մեկնել է Եվրոպա, ավարտել է Սորբոնի համալսարանի ռեժիսուրայի բաժինը։

1990 թվականից բնակվել է Հայաստանում, մասնակցել Արցախյան ազատամարտին։ 2008 թվականի մարտի մեկի դեպքերից հետո հետապնդումների է ենթարկվել։

2009 թվականի ապրիլի 9-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտել է 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման՝ սուտ մատնության մեղադրանքով։

 

Մեկնաբանություններ (1)

Nathan The Wise
He was a hero. Heavy lost for all Armenians. My most sincere condolence to his Family

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter