HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՍԱՊԾ-ն թույլատրել է կաթի վերամշակման երկու արտադրամասերին վերսկսել աշխատանքները

Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հայտնում է, որ չեղարկել է անհատ ձեռնարկատեր Սեյրան Բեգլարյանի և Նորայր Սահակյանի կաթի վերամշակման արտադրությունների գործունեությունը կասեցնելու մասին որոշումը: Սյունիքի մարզում գործող այս արտադրամասերում վերացվել են նախկինում հայտնաբերված բոլոր թերություններն ու խախտումները. սարքավորումներն ախտահանվել են, արտադրատեսակներն անցել են  համապատասխանության գնահատում և արդեն ունեն EAC համապատասխանության հայտարարագիր, իսկ սանիտարահիգիենիկ վիճակը համապատասխանեցվել է օրենքով սահմանված պահանջներին:

Վերացվել է նաև Շիրակի մարզի «Արթիկ քաղաքի թիվ 4 նախադպրոցական հաստատություն» ՀՈԱԿ-ի գործունեությունը կասեցնելու որոշումը. մանկապարտեզի խոհանոցն ամբողջությամբ վերանորոգվել է, գույքն ու սարքավորումները՝  մաքրվել և ախտահանվել, խմբասենյակներն ապահովվել են սառը և տաք ջրով, երաշխավորված է սննդամթերքի աղտոտման բացառումը սննդի պատրաստման բոլոր փուլերում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter