HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊԵԿ նախագահը նախանշել է համակարգի գործունեության առաջնահերթությունները

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ նախագահ Վարդան Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել՝ ամփոփելով նախորդ տարվա արդյունքները և նախանշել համակարգի 2018-ի գործունեության առաջնահերթությունները: Կառույցի ղեկավարն ընդգծել է, որ 2017-ին հաջողվել է իրականացնել համակարգի առջև դրված խնդիրները. «2018-ին ևս ունենք բազմաթիվ անելիքներ. յուրաքանչյուրը պետք է իր պարտականություններն առավելագույնը կատարի, որպեսզի ընթացիկ տարում նույնպես ունենանք այն հաջողությունները, որոնք արձանագրվել են 2017-ին»,-ընդգծել է Վարդան Հարությունյանը:

Շնորհավորելով մաքսային ծառայողի մասնագիտական տոնի առթիվ՝ կոմիտեի ղեկավարը միաժամանակ ընդգծել է, որ երկրում արմատական փոփոխություններ կատարելու տեսանկյունից կարևոր անելիք ունի մաքսային ծառայությունը.  «Բոլորս գիտակցում ենք, որ ՀՀ սահմանը հատող ցանկացած քաղաքացի, զբոսաշրջիկ կամ տնտեսվարող առաջինը շփվում է մաքսավորի հետ և հենց այդտեղ էլ ձևավորվում է առաջին տպավորությունը երկրի մասին: Առավել մեծ նշանակություն ունի, թե ինչպես է մաքսավորը դիմավորում Հայաստան այցելողին»:

2017 թվականը հարկային համակարգում ևս լուրջ բարեփոխումների շրջան է եղել: ՊԵԿ ղեկավարի գնահատմամբ՝ ծառայությունում կառուցվածքային փոփոխություններն անհրաժեշտություն էին և բարեփոխված կառուցվածքն այսօր ամբողջովին համապատասխանում է և համահունչ է  համակարգի առջև դրված խնդիրներին: Վարդան Հարությունյանն այս փուլում կարևորել է նաև համակարգում կոռուպցիոն երևույթների վերացումը: Կոմիտեի ղեկավարը թիմից նաև հարկային և մաքսային ծառայողի կերպարի արմատական վերափոխում է ակնկալում՝ սկսած մասնագիտական կարողությունների բարձրացումից մինչև ընդհանուր վարքագծի փոփոխություն: Վարդան Հարությունյանը վստահություն է հայտնել, որ համատեղ ուժերով կհաջողվի կտրուկ առաջընթաց ապահովել.  «Գործարար, և, ընդհանրապես, ներդրումային մթնոլորտի փոփոխությունը կախված է համակարգի յուրաքանչյուր աշխատակցից, քանի որ բիզնեսմենը հենց ձեզնից է ստանում երկրում գործարարությամբ զբաղվելու, ներդրում անելու առաջին ազդակը: Միասին պետք է հասնենք նրան, որ համակարգը բոլոր կողմերի համար լինի վստահելի կառույց:  Համոզված եղեք, որ Հայաստանը մոտ ապագայում կդառնա տարածաշրջանում լավագույն ներդրումային մթնոլորտով երկիրը: Եվ դա մեծապես կախված է ձեր աշխատանքից»: ՊԵԿ նախագահը վստահեցրել է, որ խիստ և հետևողական է լինելու առաջադրված խնդիրների լուծման նկատմամբ ու հորդորել՝ ամրապնդել ձեռքբերած վստահությունը, չստվերել բարեփոխումների գործընթացը, նպաստել Հայաստանի բիզնես կլիմայի բարելավմանը:  

Իսկ 2017 թվականի ընթացքում ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու, աշխատանքի նկատմամբ նվիրվածություն ցուցաբերելու, գերազանց և արդյունավետ ծառայության համար ՊԵԿ նախագահի հրամանով համակարգի մի շարք աշխատակիցներ խրախուսվել են:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter