HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ՊԵԿ փոխնախագահ. «Դիզելային վառելիքի գնի հարցում մեղմող մեխանիզմներ են քննարկվում» (տեսանյութ)

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն առանձին ապրանքների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու հնարավորությունները թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ Պետական եկամուտների նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանին հիշեցրեց նաև հուլիսի մեկիս սպավող պարտադիր կուտակային վճարները, ինչը ևս հարկային բեռ է լինելու քաղաքացիների համար։ Պատգամավորը, հղում կատարելով Միրումյանի խոսքերին, հետաքրքրվեց, դիզվառելիքի ԱԱՀ-ի հաշվանցումից և հարցրեց, թե այն ինչպես է ազդելու գյուղացու վրա, որը գյուղատնտեսությամբ է զբաղվում։

Միրումյանը պատասխանեց, որ միակ ոլորտը գյուղատնտեսությունն է, որը ազատված է հարկերից և որտեղ հաշվանցումների մեխանիզմը չկա։

«Ինչ վերաբերում է քաղաքացիների կողմից սպառվող դիզելային վառելիքին, իմ ունեցած տեղեկություններով համապատասխան մեղմող մեխանիզմներ են քննարկվում»,- ասաց Միրումյանը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter