HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում դանակահարվել է 36-ամյա կին. հարուցվել է քրեական գործ

Հայաստանի քննչական կոմիտեն հայտնում է, որ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 36-ամյա կնոջը դանակահարելու դեպքի առթիվ:

2018թ. հունվարի 22-ին՝ ժամը 13:20-ին, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցից ահազանգ է ստացվել առ այն, որ «ձախ նախաբազկի միջին երրորդի միջանցիկ, աջ կոնքազդրային հոդի վերին երրորդի կողմնային մակերեսի, աջ գոտկային մակերեսի, կրծքավանդակի աջ կեսի ստորին հատվածի ծակած-կտրած վերքեր, հեմոռագիկ շոկ» ախտորոշմամբ բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել քաղաքացուհի Ի.Կարապետյանը:

Դեպքի առթիվ նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել դատաբժշկական, դատահետքաբանական և դատակենսաբանական փորձաքննություններ:

Նախնական տվյալներով՝ 36-ամյա կնոջը նշված վնասվածքները պատճառվել են Երևանում գործող հյուրանոցային համալիրներից մեկի ճաշարանում՝ ամուսնու եղբոր կողմից։ Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ վերջինս ունի հոգեկան առողջության հետ կապված որոշ խնդիրներ և հաշվառված է «շիզոֆրենիա պարանոիդ ձևով» ախտորոշմամբ։  

Հանցագործության գործիք հանդիսացած դանակը հայտնաբերվել է։ Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter