HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարեն Կարապետյանը Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի հետ քննարկել է տնտեսական համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր

Կառավարության պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Դավոսում հանդիպել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դե Բումանի հետ: 

Գործադիրի ղեկավարը ներկայացրել է Հայաստանի տնտեսական իրավիճակը, հարկային, մաքսային, գյուղատնտեսության և մի շարք այլ որորտներում իրականացվող բարեփոխումներն ու ծրագրերը, բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված միջոցառումները՝ ընդգծելով, որ անցած տարի հիմնական տնտեսական ցուցանիշների աճ է գրանցվել, և վստահություն է հայտնել, որ այդ միտումները շարունակական են լինելու:

Կարեն Կարապետյանը հատկապես շեշտել է, որ Հայաստանի և Շվեյցարիայի միջև ապրանքաշրջանառությունը 2017 թվականին, նախորդ տարվա համեմատ, աճել է 3,5 անգամ՝ միաժամանակ նշելով, որ առկա է այն զարգացնելու մեծ ներուժ: 

Կողմերը քննարկել են առևտրական պալատի ստեղծման, ինչպես նաև՝ գինեգործության, խելացի գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, հանքարդյունաբերության, վերականգնվող էներգետիկայի, կրթության, զբոսաշրջության բնագավառներում փոխգործակցության և նշված ոլորտներում շվեյցարական բիզնեսի ներգրավման հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել նաև Երևան-Ցյուրիխ ուղիղ չվերթի բացման հեռանկարներին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter