HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Գնաճի հաղթահարման բանաձևը` ըստ Նիկոլ Փաշինյանի (տեսանյութ)

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց, որ լսումների շնորհիվ այդպես էլ հասկանալի չդարձավ, թե ինչպես է Ազգային վիճակագրական ծառայությունը որոշել, որ գնաճը 2,6% է։ Ըստ Փաշինյանի՝ ստեղծվել է մի կշեռք, որի մի նժարին դրվել են թանկացումները, մյուսին՝ էժանացումները։

«Կարագը թանկացել է, ժողովու՛րդ ջան, խառը կանաչի կերե՛ք: ԿԲ նախագահն ասաց, որ գիտությունը պարզել է՝ կարագն օգտակար է, գիտությունը գիտե՞ք՝ երբ է պարզել, որ խառը կանաչին օգտակար է, գիտե՞ք՝ ինչ վիտամիններ կան մեջը։ Ի՞նչ է եղել, գառան միսը թանկացել է, սո´խ կերեք»,- ասաց նա։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter