HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վիգեն Սարգսյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին

Հունվարի 23-ին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության  արտակարգ և լիազոր դեսպան Թեմուր Ուրազաևին, փոխանցում է նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Դեսպան Ուրազաևը Վիգեն Սարգսյանին է ներկայացրել դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Մուխտար Մայկեևին:

Վիգեն Սարգսյանը շնորհավորել է ռազմական կցորդին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ առաքելության ընթացքում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ և բազմակողմ համագործակցության ընթացքը, կարծիքներ փոխանակել տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի շուրջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter