HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Արտերկրում սովորող մինչև 19 տարեկան տղաները տարկետման իրավունք կստանան

Կառավարության հերթական՝ հունվարի 25-ի նիստին Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը ներկայացրեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը։

Նախարարի խոսքով՝ փոփոխությունն առաջարկել է Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանը:

«Խնդիրը նրանում է, որ մինչև 19 տարին չլրացած երիտասարդներն ունեն տարկետման իրավունք: Եվ հաճախ ՀՀ ապագա քաղաքացիները բացակայում են երկրից ու ուսանում են արտերկրի ուսումնական հաստատություններում»,- ասաց Մկրտչյանը՝ հավելելով, որ պատգամավորն առաջարկում է այս իրավունքը տարածել նաև վերջիններիս վրա:

«Առաջարկն ընդունելի է»,- ասաց Մկրտչյանը:

«Համարենք ընդունված»,- արձագանքեց փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը:

Հիշեցնենք, որ «Հետք»-ն արդեն գրել է գիտության, կրթության, սպորտի և մշակույթի ոլորտներում նշանակալի հաջողություններ ունեցող երիտասարդներին տարկետման իրավունք տրամադրելու չափորոշիչների մասին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter