HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ընդերքօգտագործողները կպարտավորվեն տեղեկություն հրապարակել արդյունահանված հումքի ծավալների վերաբերյալ

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը Կառավարության հերթական՝ հունվարի 25-ի նիստին ներկայացրեց «Ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և հարակից ներկայացված օրենքների փաթեթում փոփոխություն կատարելու հարցը։ Հիշեցնենք, որ Աշոտ Մանուկյանը հունվարի 18-ին հրաժարականի դիմում է ներկայացրել, սակայն քանի դեռ վարչապետը չի ստորագրել հրաժարականի դիմումը, վերջինիս լիազորությունները գործում են։

«Փաթեթը բխում է արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը մեր երկրի անդամակցության և դրա շրջանակներում մեր երկրի ստանձնած պարտավորություններից։ Խնդիրը հիմնականում արդյունահանող ճյուղերի կամ բնական պաշարների կառավարման թափանցիկության ապահովումն է, և այս բնագավառում առաջին քայլը Կառավարությունն արդեն արել է»,- ասաց նախարարը։

Նախարարի խոսքով՝ այս տարվա հունվարի 1-ից թվայնացված և հանրությանը մատչելի հարթակներում տեղադրված են ընդերքի մասին համապարփակ տեղեկատվություն պարունակող արխիվային փաստաթղթերը։

«Սա երկրորդ քայլն է, որով մենք ապահովում ենք արդյունահանողների գործունեության թափանցիկությունը, և դրա վերաբերյալ օրենսդրական չափորոշիչներ ենք սահմանում»,- ասաց Աշոտ Մանուկյանը։

Փոփոխություններից է նաև այն, որ ընդերքօգտագործողները պարտավորություն են ունենում որոշ հարթակներում տեղեկություն հրապարակել արդյունահանված հումքի ծավալների վերաբերյալ։

Նախագիծն արժանացավ Կառավարության հավանությանը։

Մեկնաբանություններ (1)

Nelson
Զարմանալին այն է ,որ դիլետանտ նախարարները չգիտեն ,որ յուրաքանչյուր հանքավայրի համար ամեն տարի ներկայացվում է ձև 5 հաշվետվություն ,որտեղ ցույց է տրվում պաշարների շարժը ։Ամեն տարի մի նոր աղմուկ են սարքում իբրև թե գործ են անում ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter