HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

«Արաքս թռչնաֆաբրիկա»-ի սառեցված հավի միսը նորից փորձաքննվել է․ խախտում չի հայտնաբերվել

Սառեցված տեղական հավի մսի՝ «Հետք»-ի հրապարակած փորձաքննությունից հետո, «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ից ցանկություն հայտնեցին ևս մեկ անգամ փորձաքննել իրենց սառեցված բրոյլեր հավի միսը։

2017թ դեկտեմբերի 24-ին հրապարակված մեր փորձաքննության ժամանակ (փորձաքննության արձանագրություն տես՝ այստեղ) «Արաքս թռչնաֆաբրիկա»-ի առաջին կարգի սառեցված բրոյլեր հավի միսը (11.10.2017 արտադրության) չէր համապատասխանել ՄՄ ՏԿ 021/2011 սահմանված նորմերին․ նրա մեջ ՄԱՖԱՄ քանակը 1,6 անգամ գերազանցել էր թույլատրելի նորման և նմուշի մեջ հայտնաբերվել էին հակաբիոտիկներ՝ լևոմիցետին՝  0,017 մգ/կգ (թույլատրելի քանակը՝ <0,01 մգ/կգ-ից)։

Մեր և «Արաքս թռչնաֆաբրիկա»-ի ներկայացուցիչների, մասնավորապես՝ թռչնաֆաբրիկայի անասնաբույժ Աղասի Բաղդասարյանի ուղեկցությամբ 2017թ դեկտեմբերի 28-ին «ՍԱՍ» սուպերմարկետից ձեռք է բերվել սառեցված բրոյլեր հավի մսի 2 նմուշ՝ 2017թ հոկտեմբերի 11-ի արտադրության։

Նույն օրը դրանք փորձաքննության են ներկայացվել մեկը՝ «Ստանդարտ դիալոգ», մյուսը՝ «Արաքս թռչնաֆաբրիկա»-ի ցանկությամբ՝ «Տոնուս-Լես»-ին պատկանող «FDA» լաբորատորիաներ։

Օրերս մենք ստացանք այդ երկու փորձաքննության պատասխանները։ 

Այս երկու նմուշների մեջ ստուգվել է լևոմիցետին հակաբիոտիկի առկայությունը, ինչը
երկու լաբորատորիաներն էլ չեն հայտնաբերել։

Մասնավորապես՝ «Ստանդարտ դիալոգ»-ը ստացել է լևոմիցետինի՝ 0,0069 մգ/կգ արդյունքը, «FDA» լաբորատորիայի արձանագրության մեջ նշված է, որ ցուցանիշը փոքր է 0,01մգ/կգ- ից, ինչը թույլատրելի նորմայի սահմաններում է։

 «Ստանդարտ դիալոգ»-ի փորձաքննության արձանագրությունը տես՝ այստեղ։

Այսպիսով, այս փորձաքննության ժամանակ «Արաքս թռչնաֆաբրիկա»-ի նույն օրվա արտադրության երկու սառեցված բրոյլեր հավի մսի մեջ լևոմիցետին հակաբիոտիկ չի հայտնաբերվել։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter