HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Ովքեր են Ծաղկաձորում ոչնչացնում անտառը

Ինչպես արդեն գրել ենք, օգոստոսի 28-ին լրատվամիջոցները բողոքի ակցիա կազմակերպեցին Ծաղկաձորում, որտեղ 4 օր առաջ բռնության էին ենթարկվել իրենց գործընկերները: (Տես` Պատգամավորների հովանավորությամբ ծեծում են լրագրողներին

Lուսանկարում ԱԺ պատգամավոր Լեւոն Սարգսյանի տան պարիսպներն են: Հիշեցնենք, որ նրա թիկնապահ Գագիկ Ստեփանյանն էր հարձակվել լրագրողների վրա: Նա այժմ կալանավորված է: 

Բնական է, որ տասնյակ թիկնապահներով շրջող պատգամավորը նման պարիսպներ պետք է կառուցի, իսկ թե ումից է նա վախենում, միայն իրեն է հայտնի: 

Այս դղյակը պատկանում է ՀՀ մաքսային պետական կոմիտեի պետ Արմեն Ավետիսյանին: 

Անտառի միջով անցնող ճանապարհը լայնացվել է, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը կարողանա բուրան քշել: «Կարող է մի 20 հատ էլ ծառ այնտեղ է կտրվել»,- ասաց Ծաղկաձորի քաղաքապետ Գարուն Միրզոյանը: 

Երբ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ծաղկաձորի քաղաքապետին կտրված ծառերի փաստեր ներկայացվեցին, նա երկու անգամ հետեւյալ արտահայտությունն արեց. «Էդ հատվածում կարող է ընդամենը մի 10-15 ծառ է կտրվել»։ 

Ծաղկաձորցիներն արդեն չեն կարողանում անտառ մտնել: Անտառը զավթողները հենց այս առանձնատների տերերն են, այսինքն` պատգամավորները, պաշտոնյաները, օլիգարխները:

Ծաղկաձորցիները եւ հարակից բնակավայրերի բնակիչները չեն կարողանում անգամ հատապտուղ հավաքել մոտակա անտառներից: 

Օգոստոսին 7-ին հաղարջ հավաքելիս հրազենի կրակոցից վիրավորվել էր Հրազդանի բնակիչ Սամվել Բաղդասարյանը: «Հայկական ժամանակ» օրաթերթը, գրելով այս միջադեպի մասին, նշել է մի վարկած, ըստ որի կրակողը եղել է Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի թիկնապահը: Այս փաստի առթիվ Հրազդանի դատախազությունում հարուցված է քրեական գործ, սակայն կասկածյալներ կամ կալանավորվածներ առայժմ չկան: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter