HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արայի լեռան վրա արշավախումբը հայտնվել է ձնաբքի մեջ․ կա մեկ զոհ

Հունվարի 28-ին, ժամը 16:10-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արայի լեռան վրա՝ Վառվառակույս եկեղեցու մոտ, ձնաբքի պատճառով մի քաղաքացի է կորել, իսկ մյուսը՝ վնասել ոտքը: Այս մասին տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։ 

Դեպքի վայր են մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության և փրկարար ուժերի վարչության օպերատիվ խմբերը:

Նախարարությունը հայտնում է, որ հեռախոսակապ է հաստատվել խմբի անդամներից մեկի հետ, ով տեղեկացրեց, որ կորած քաղաքացուն (մոտ 35 տ Ն.) գտել են, նա կենդանության նշաններ ցույց չի տալիս, ինչպես նաև կան տուժածներ՝ տարբեր մարմնական վնասվածքներով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter