HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայտնի են հունա-հռոմեական ըմբշամարտի մեծահասակների 2018թ. առաջնության չեմպիոնները

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը հայտնում է, որ երեկ ավարտվել է հունա-հռոմեական ըմբշամարտի մեծահասակների Հայաստանի Հանրապետության 2018 թվականի առաջնությունը, որին մասնակցել են շուրջ 85 ըմբիշներ:

Հայաստանի Հանրապետության 2018 թվականի չեմպիոններ են դարձել Նորայր Հախոյանը (55 կգ), Արմեն Մելիքյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Արման Բաղդասարյանը (72 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Էդուարդ Սարգսյանը (82 կգ), Մաքսիմ Մանուկյանը (87 կգ), Վաղինակ Մինասյանը (97 կգ) և Էդգար Խաչատրյանը (130 կգ):

Ինչպես նախօրոք տեղեկացրել էր հունա-հռոմեական ըմբշամարտի ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը, Արթուր Ալեքսանյանը առաջնությանը չի մասնակցել: Առաջնության արդյունքներով ձևավորված հունա-հռոմեական ըմբշամարտի Հայաստանի Հանրապետության հավաքականը կպատրաստվի տարվա կարևորագույն մրցաշարերին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter