HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բաց նամակ Էդուարդո Էռնեկյանին. ««Կարասի» վարքագիծը տիպիկ ձեռնարկատիրական ամբարտավանություն է»

«Զորահ կարասի» գինիների հիմնադիր Զորիկ Ղարիբյանը բաց նամակ է գրել «Կարաս» գինիների հիմնադիր Էդուարդո Էռնեկյանին: Վերջինիս թիմը դատի է տվել Ղարիբյանի ընկերությանը՝ պահանջելով պիտակների վրա չօգտագործել «կարասի» բառը: Նամակը ներկայացնում ենք ամբողջությամբ: 

Բաց նամակ «Կարաս» գինիների հիմնադիր պարոն Էդուարդո Էռնեկյանին «Զորահ» գինիների հիմնադիր Զորիկ Ղարիբյանից

Հարգելի պարոն Էռնեկյան,

Մենք երկուսս էլ սփյուռքահայ ենք, ովքեր ներդրումներ են կատարում Հայաստանի  գինեգործության հնագույն մշակույթը վերականգնելու համար՝ փորձ անելով ստեղծել պայծառ ու բարգավաճ ապագա մեր երիտասարդ երկրի՝ հաջողակ գինեգործությամբ զբաղվող սերունդների համար, ինչպես նաև փորձելով հասնել Հայաստանի՝ որպես խաղողի որթի ու գինու oրրաններից մեկի, իրավական ճանաչմանը միջազգային հարթակներում:

«Կարաս» գինիներն, անկասկած, այս ոլորտում ամենամեծ ներդրումներից մեկն են: Իրականում «Կարասը» Ձեր միակ ներդրումը չէ: Ձեր նվիրվածությունը նախնիների  հայրենիքի վերածննդի գործում ստիպել է Ձեզ ներդրումներ կատարել Հայաստանի ապագայի համար այնպիսի բազմաբնույթ ոլորտներում, ինչպիսիք են գյուղատնտեսությունը,  բանկային համակարգը և ավիացիան: Ձեր ձեռնարկների համար վերջերս նախագահը Ձեզ պարգևատրեց երկրի բարձրագույն պարգևով՝ Հայաստանի ազգային հերոսի կոչումով, և հանձնեց «Հայրենիք» հեղինակավոր շքանշանը՝ երկրի «զարգացման և բարգավաճման» նպատակով Ձեր մատուցած ծառայությունների համար:

Եվ ուրեմն, տեղյա՞կ եք, պարոն Էռենկյան, որ Ձեր հիմնադրած «Կարաս» ընկերությունն բոլորովին հակառակ դիրքորոշում ունի Հայաստանի գինեգործության ոլորտի «զարգացման և բարգավաճման» հարցում՝ աբսուրդ կերպով պահանջելով «կարաս» բառի ապրանքանիշային բացառիկ օգտագործում: «Կարասը» սրանով ցանկանում է բոլոր հայ գինեգործներին, ովքեր աշխատում են այդ տարաներով, արգելել պիտակի վրա օգտագործել այդ բառը ու ցանկանում է ամբողջապես իր սեփական շահի համար մենաշնորհ դարձնել այն, ինչը պատմականորեն Հայաստանի ամենահին և ավանդական գինեգործական տարան է:

Հավանաբար, արժե նշել, որ կարասի մեջ գինի պատրաստելու պատմությունն այնքան հին է, որ միախառնվում է ինքնին մարդկության պատմությանը: 6000 տարի առաջ Հայկական լեռնաշխարհում գինին հնեցվում էր կարասի մեջ, ինչպես վկայում է Արենի-1 քարանձավի հնագիտական վայրը: 3000 տարի առաջ մեր նախնիները՝ ուրարտացիները, գինին հնեցնում էին մեծ կարասների մեջ, ինչը վկայում է Կարմիր բլուրի հնագիտական վայրը:

Մեր միջնադարյան եկեղեցիների մառանները լիքն են կարասներով, որոնցում գինի էին պատրաստում ու հնեցնում: Խորհրդային դարաշրջանից առաջ ամբողջ գյուղեր էին նվիրված կարասի պատրաստման արվեստին՝ արհեստ, որը փոխանցվում էր սերնդեսերունդ: Կարասը խոր արմատներ և անմիջական կապ ունի Հայաստանի գինեգործության  պատմության հետ ու, անկասկած, Հայաստանի մշակութային ժառանգության մաս է:

Ահա թե ինչու բացարձակապես անհեթեթ է, որ մի ձեռնարկություն, որը ներգրավված չէ կարասներում գինու վերածննդի գործում և իր արտադրանքի գոնե մի կաթիլը չի հնեցնում այդ տարաների մեջ, պատանդ է պահում ամբողջ արտադրությունը՝ հավակնելով այդ բառի օգտագործման բացառիկ իրավունքին: Սա ոչ միայն կեղծ պատրանքներ է ստեղծում «Կարասի» սպառողների շրջանում, այլև հայ գինեգործների ներկա ու ապագա սերունդներին զրկում է իրենց շշերի պիտակների վրա օգտագործել բառը, որը ցույց է տալիս հայկական գինեգործության հնագույն և իսկական մեթոդը: «Կարասի» նման վարքագիծը բացարձակ անհարգալից վերաբերմունք է պատմությանն, ինչպես նաև կարճատեսություն և տիպիկ ձեռնարկատիրական ամբարտավանություն է:

Վրացիները կարասին համարժեք իրենց քվեվրին բարձրացրել են ՅՈւՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակության ժառանգության կարգավիճակին: Պորտուգալացիները տեխնոլոգիա են մշակել՝ իրենց գինիները թալայում արտադրելու համար, մինչդեռ Իտալիայի պես երկրները մեծ ներդրումներ են կատարում՝ ամֆորաներում պատրաստված գինիները՝ հռոմեական ժամանակներից մնացած ժառանգությունը, վերակենդանացնելու համար:   

Մյուս կողմից՝ այսօրվա ու վաղվա հայ գինեգործները ստիպված կլինեն տեղական ու միջազգային հարթակներում խոսել հայկական գինեգործության 6000 տարվա պատմության մասին՝ օգտագործելով այնպիսի բառեր, ինչպիսիք են ամֆորան (amphorae), քվեվրին (qvevri) կամ թալան (thala), և բացատրել, որ մեր էնդեմիկ «կարաս» բառը վաճառվել է ամենաշատը վճարողին՝ հզոր ձեռնարկության, անձնական առաջխաղացման և ապրանքանիշի օգտագործման նպատակով:

Կարասն այս երկրի մշակութային ժառանգության մի մասն է և պատկանում է նրա բոլոր բնակիչներին, ուրեմն, ինչո՞ւ է «Կարասը» ցանկանում կրել անձնական բրենդի օգտագործման բացառիկ իրավունքը: Ի՞նչն է նման բան անելու իրավունք տալիս նրան: Արդյո՞ք պատճառը եսասիրական ձեռնարկատիրական մտածելակերպն է: Թե՞ «Կարասը» հավատում է ինչ-որ գերագույն իրավունքի, երբ ոչ ոք կամ ոչինչ չի կարող իր ցանկությունների դեմ պահանջ ներկայացնել:  

Սա անիմաստ մղում է: Հայաստանի գինեգործության զարգացումն ու բարգավաճումը կարող է տեղի ունենալ միայն միասնության, հեռատեսության, ընդհանուր համագործակցության և ամենակարևորը՝ ժառանգության ճանաչման և հարգանքի դեպքում: Այն, ինչին «Կարասը» կհասնի այս եսակենտրոն գործողությամբ, կլինի միայն բաժանումն ու հակասությունը, որտեղ միակ մեծ տուժողը լինելու է հայկական գինեգործության ապագա զարգացումը:

«Կարասի» դիրքորոշումը պարզ է: Այն, ինչի մասին հարցնում եմ, Ձեր անձնական դիրքորոշումն է: Բաժանում և հակասությո՞ւն, թե՞ միասնության ուժ: 

Լուսանկարը՝ Bloomberg-ի

Մեկնաբանություններ (11)

Melineh
William Saroyan famously wrote “…and when two Armenians meet anywhere in the world see if they will not create a New Armenia”. We now have a golden opportunity to create a “New Armenia” on our historical lands. It is our duty to change our country and create a just Armenia. An Armenia which will give hope and the possibility of a bright future to the young living inside the country and, an Armenia, with which the youth of the Diaspora can identify. Mr Eurnekian, as someone who has decided to invest so much in this “New Armenia” you have a huge responsibility. Make sure that you ARE the change and not that which needs to be changed!
Haik
I am going to trademark cup. so anybody using cup on their labels have to pay loyalty to me. We can start with Cup-a-Soup
Raymond
Peter in that case let’s be the “outright first” to submit copyright for trademark “United States” as well as “ oak barrels” and then proceed to sue the whole US wine industry. On a serious note though – Beautifully put Andranik!
Peter
Raymond, in any country, especially in the United States, if you submit a copy outright first, you get the registration. Like it or not.
Raymond
Oh come on Peter ! In what civil country can you register a common name or the name of a country as a brand and get away with it? Just because you SUBMIT a copyright request before anyone else doesn’t mean that you should get registration for it!!! With your deviated logic then ARMENIA wine should now be going around and suing everyone who uses “Armenian wine” on their labels! At least they have the decency to keep quiet !
Peter
Raymond, Andranik, it seems like you’ve been paid by Zorah to come here! How ignorant and blind and hypocritical must one be! You’re talking about registering a generic name for a wine, but you forget that there are other wines, one of them is called “Armenia” for example. So with your logic, the brand Armenia belongs to all of us because we are all Armenian? NO, it’s because the man submitted a copyright request before anyone else, and therefore has the RIGHT to use the name. Now that does not mean that I can then go and open a wine brand called “ARMENIAN,” and then claim that the name Armenia belongs to all of us, because that’s just immature, and unfortunately, that’s exactly what Zorah did.
Peter
Mike, not exactly, i'm just stating that Karas wines completed all procedures legally. Remember, its any company's initial actions that decide if there is corruption or not.
Mike
Peter - you're assuming that the courts in Armenia are independent; a naive assumption at best.
Peter
Levon, why exactly shouldn't Karas be given a trademark, as the copyright process was completely legal and approved. Nothing strange here. And where is the predatory behaviour from Karas? Karas was able to put itself on the top of the Armenian wines because of its sales. This is simple and basic economics, and is completely legal and healthy competition. It seems that many people in Armenia miss the Soviet times when there was no competition, because they seem to find excuses for their lack competence.
Levon
It seems that Mr. Eurnekian has foolishly chosen a name that does NOT represent his wine. The important question is if Mr. Eurnekian has bribed Armenia's gov't into providing him with a generic word as trademark. The possibility of corruption by Mr. Eurnekian and Armenia's gov't must fully be investigated as Karas should never have been granted a trademark. Mr. Eurnekian predatory behaviour against Armenia's wine history and its rebirth deserves that backlash that it will receive.
Papik
Fast Eddie was pretty quick getting the trademark. Let's see the speed in which he responds to the open letter.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter