HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Փաստաբանների տուգանքները կսահմանվեն ոչ թե Դատական, այլ Դատավարական օրենսգրքով

Դատական օրենսգրքից հանվել են փաստաբանների նկատմամբ կիրառվող տուգանքները, սակայն այդ կարգավորումները կլինեն Դատավարական օրենսգրքում։ Այս մասին խորհրդարանում՝ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին Դատական օրենսգրքի՝ առաջինից երկրորդ ընթերցմամբ փոփոխությունները ներկայացնելիս ասաց Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասաց, որ Դատական օրենսգիրքը մի շարք թերություններ ունի, սակայն իշխանությունների մարտավարությունն այն է, որ օրենսգրքից հանեն առավել մեծ աղմուկ առաջացրած դրույթը, որը վերաբերում էր փաստաբանների նկատմամբ սանկցիաներ կիրառելուն։

Հիշեցնենք, որ առաջին ընթերցմամբ օրենսգրքի ընդունումն, ըստ «Ելք»-ի, ԱԺ կանոնակարգ-օրենքի խախտումներով արձանագրվեց, քանի որ սահմանադրական օրենքի ընդունման համար անհրաժեշտ է պատգամավորների 3/5-ի մասնակցությունը քվեարկությանը։

«Հետք»-ը Դավիթ Հարությունյանից հետաքրքրվեց, սանկցիաների կանոնակարգումն այլ օրենսգրքով ենթադրո՞ւմ է, որ փաստաբանների նկատմամբ տուգանքներ կկիրառվեն Դատավարական օրենսգրքով, նախարարը պատասխանեց, որ իրենց առաջարկությունը մնում է ուժի մեջ։ Այդ դեպքում ի՞նչ խնդիր է լուծվում այս փոփոխությամբ, Դավիթ Հարությունյանը պատասխանեց

«Այնուամենայնիվ մեզանում դատախազների ու փաստաբանների նկատմամբ տուգանքի կիրառման փորձ չկա, և եթե անհրաժեշտություն ծագի լրացուցիչ պաշտպանիչ մեխանիզմներ մտցնել այս կամ այն կողմի համար՝ լրացուցիչ ժամկետների բողոքարկման, որոշումը ներկայացնելու և այլնի համար, դժավարություն կա սահմանադրական օրենքի մակարդակով փոփոխություն կատարելու համար, և որպեսզի խուսափենք դրանից ու կարողանանք փոփոխություններ կատարել ավելի հեշտ եղանակով, դրանով է պայմանավորված այդ նորմերը տեղափոխել Դատավարական օրենսգիրք»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter