HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի

Փետրվարի 6-ին գումարված ազգային ժողովի հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի։ Կառավարությունը հաստատեց որոշման նախագիծն արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի առաջարկով։

Նիստի օրակարգում կլինեն 10 օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու հարցեր։ Մասնավորապես՝ օրենսդիրը կքննարկի քրեական և քրեական դատավարության օրենսգրքում, «Տեղական տուրքերի և վճարների մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում փոփոխություն կատարելու մասին հարցերը, «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքի նախագիծը, քննարկման է դրված նաև վերջին շաբաթների ընթացքում ամենաշատ քննարկված օրինագծերից մեկը՝ «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին» օրինագիծը։

Արդարադատության նախարարը հարցը զեկուցելիս նշեց, որ իրենք ԱԺ բավականին շատ օրենքներ են ներկայացրել, և դրանց ընդունումը հնարավորություն կտա իրենց սահուն կերպով անցում կատարել խորհրդարանական կառավարման մոդելին և հետագայում խուսափել օրենքների քննարկման գերծանրաբեռնվածությունից:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter