HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Քաղաքապետարանին շինություններ կփոխանցվեն՝ մանկապարտեզներ ստեղծելու նպատակով

Կառավարությունն այսօրվա նիստում պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի առաջարկով հավանության արժանացրեց որոշման նախագիծ, որով պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմից հետ կվերցվեն նախկին դպրոցների շենքեր և կհատկացվեն Երևանի քաղաքապետարանին:

Քաղաքապետարանին որպես նվիրաբերություն հանձնվում են Շ. Ռուսթավելու անվան N 23 հիմնական և N 81 միջնակարգ դպրոցների շենքերը, դրանց օժանդակ շինությունները, կաթսայատունը, հողատարածքը: Քաղաքապետարանը պարտավորվում է այդ շինություններում կազմակերպել նախադպրոցական կրթություն (մանկապարտեզ) և/կամ արտադպրոցական դաստիարակություն:

Ինչպես նշվում է կառավարություն ներկայացված որոշման նախագծում՝ Երևան համայնքի ենթակայության մանկապարտեզների գերծանրաբեռնվածությունը տարիներ շարունակ կարևոր խնդիր է դարձել քաղաքում, և այն պահանջում է հրատապ լուծում: Այդ իսկ պատճառով, քաղաքապետարանը առաջարկում է վերակազմակերպման արդյունքում ազատված դպրոցների շենքերը սեփականության իրավունքով փոխանցել Երևան համայնքին՝ այդ շենքերում նախադպրոցական կրթություն և արտադպրոցական դաստիարակություն կազմակերպելու նպատակով:

«Որոշման ընդունման դեպքում զգալիորեն կլուծվի Երևանի ենթակայության մանկապարտեզների ծառայություններից օգտվելու կարիք ունեցող ընտանիքների խնդիրը, և այն կնպաստի Երևան քաղաքում նախադպրոցական կրթությունը  պատշաճ կազմակերպելու գործընթացին»,- ասվում է նախագծում:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter