Շաբաթ, 22 սեպտեմբերի

Եվս 6 երկիր ավելացավ կառավարության սահմանած օֆշորային գոտիների ցանկին



Կառավարությունն այսօրվա նիստում ֆինանսների նախարար Վարդան Արամյանի առաջարկով որոշեց օֆշորային գոտիների երկրների ցանկում ավելացնել նաև Արևելյան կամ Ամերիկյան Սամոան, Թունիսը, Հարավային Կորեան, Մոնղոլիան, Նամիբիան ու Տրինիդադ և Տոբագոն:

Այդ երկրները այսուհետ կդիտարկվեն որպես Հայաստանի հարկային համակարգի համեմատ «ոչ խելամիտ» հարկման դրույքաչափեր կամ ազատական համակարգեր ունեցող երկրներ:

Նշենք, որ 2017 թվականի 1 հունիսի N 595-Ն որոշման համաձայն՝  Հարկային օրենսգրքի մի շարք հոդվածների հիման վրա կառավարությունը սահմանել է օֆշորային գոտիների (երկրների) ցանկը:

Այս երկրները կավելանան կառավարության 2017 թվականի հունիսի 1-ին ընդունած օֆշորային գոտիների երկրներ համարվող ցանկում և կառավարությունը լրացում կկատարի իր ընդունած որոշումում՝ այս երկրների անունները դրանում ևս ավելացնելով:

Ինչպես ասվում է կառավարություն ներկայացված որոշման նախագծում՝ 2017 թվականի դեկտեմբերի 21-ին Ազգային ժողովն ընդունել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը և վերանայել հարկման տեսանկյունից Հայաստանի հարկային համակարգի համեմատ «ոչ խելամիտ» հարկման դրույքաչափեր կամ ազատական համակարգեր ունեցող երկրները` բնութագրելու նպատակով կիրառվող «օֆշորային գոտի» եզրույթը և անհրաժեշտություն գտել որոշումում փոփոխություն կատարել ու ավելացնել այս երկրները: Բացի այդ, Արևելյան կամ Ամերիկյան Սամոան, Թունիսը, Հարավային Կորեան, Մոնղոլիան, Նամիբիան ու Տրինիդադ և Տոբագոն Եվրամիության ընդունած «ոչ խելամիտ» հարկման դրույքաչափեր կամ ազատական համակարգեր ունեցող երկրներ են սկսել դիտարկվել:

լուսանկարը՝ novostipmr.com-ի


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Անդրեյ15:03 - 1 փետրվարի, 2018
2012թ. N 915-Ն որոշումը վերաբերվում է շահութահարկի նախկին օրենքին, որը 01.01.2018թ.-ից այլևս ուժի մեջ չէ: Ներկայիս գործող ցանկը՝ 2017թ. N 595-Ն որոշմամբ ընդունված ցանկն է:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ