HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

ԱԱԾ-ն բնակարաններ կկառուցի աշխատակիցների համար

Պետական գույքի արդյունավետ կառավարման, ինչպես նաև ազգային անվտանգության ծառայության զինծառայողների բնակարանային պայմանների բարելավման համար կառավարությունն այսօրվա նիստին որոշեց ԱԱԾ-ին տարածք հատկացնել։

Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի առաջարկով՝ ազգային անվտանգության ծառայությանը հանձնվեց պետական սեփականություն հանդիսացող Երևան քաղաքի Սևակի փողոց 5/1 հասցեում գտնվող 6832քառ. մետր մակերեսով հասարակական մասնաշենքը և դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը։ Այս տարածքում ազգային անվտանգության ծառայությանը բնակարաններ կվերակառուցի և կտրամադրի իր աշխատակիցներին։

Որոշման նախագիծը հանձնվել  է որոշ պետական մարմինների քննարկմանը։ Ֆինանսների նախարարությունը նշել է, որ նախագծի վերաբերյալ առարկություններ չունեն, պայմանով, որ այդ տարածքի տրամադրումը և շահագործումը չի առաջացնի պետական բյուջեից լրացուցիչ միջոցների հատկացման անհրաժեշտություն։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter