HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՆ. օտարերկրյա բժիշկների մասնագիտական գործունեության թույլտվության գործընթացը հեշտացվել է

Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ վերջերս ընդունվեց կառավարության որոշում, որով Էականորեն հեշտացվեց ԵՄ և ԵԱՏՄ անդամ երկրներից, ինչպես նաև ԱՄՆ-ից և Կանադայից ժամանող բժիշկներին թույլտվության տրամադրման գործընթացը: Այժմ այդ բժիշկներից պահանջվում է ներկայացնել միայն անձը հաստատող փաստաթուղթ և պատշաճ գործունեության հավաստագիր` certificate of good standing, որով հավաստվում է, որ տվյալ բժիշկն իր երկրում մասնագիտական գործունեության հետ կապված խնդիրներ չունի: Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը:

Հաշվի է առնվել, որ այդ երկրներում խստորեն վերահսկվում է բժշկական գործունեության իրականացումը, և բժշկական կրթության որակը գտնվում է բարձր մակարդակի վրա:

Այս քայլը, ըստ ԱՆ-ի, դրական ազդեցություն կունենա, մանավանդ, որ այդ երկրներից Հայաստան են գալիս ճանաչում ունեցող հայազգի մասնագետներ` նպաստելով  առողջապահական մեր համակարգում բժշկական օգնության և սպասարկման որակի բարձրացմանը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter