ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

Հաշմանդամները մինչեւ փետրվարի 6-ը կսպասեն



«Ինտերօրթո» պրոթեզավորման գերմանական կենտրոնի բժիշկ-օրթոպեդ Մկրտիչ Գինոսյանը «Հետք»-ին հայտնեց, որ այսօր առավոտյան կառավարության շենքի առաջ բողոքի ցույց անցկացրած հաշմանդամներին եւ օրթոպեդներին ընդունել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների եւ տարեցների հիմնահարցերի վարչության պետ Արթուր Կեսոյանը:

Նա, ըստ Գինոսյանի, հայտնել է, որ մրցույթում հաղթող ճանաչված ընկերության անունը դեռ լիարժեք որոշված չէ: Փետրվարի 6-ին մրցութային հանձնաժողովը ստուգելու է բոլոր փաստաթղթերը, հետո նոր՝ ամփոփելու:

Այնինչ նախապես հայտնի էր, որ փետրվարի 6-ին արդեն նախարարությունը պետք է պայմանագիր կնքեր «Պրոթեզաօրթոպեդիկ» ՍՊԸ-ի հետ: «Արթուր Կեսոյանը լսեց հաշմանդամների բողոքները, դիտողությունները եւ խոստացավ դրանք փոխանցել նախարարին»,-պատմեց Մկրտիչ Գինոսյանը:

Նա կարծում է, որ եթե խելամիտ մոտեցում ցուցաբերվի, ստեղծված իրավիճակը կարելի է հեշտությամբ լուծել ի նպաստ հաշմանդամների: Կառավարությունում չեն բացառել, որ պետությունը կարող է սերտիֆիկատ տրամադրել հաշմանդամներին, նրանք էլ կորոշեն՝ ում ծառայությունից օգտվել:

Հիշեցնենք, որ հաշմանդամները դժգոհ են  պրոթեզավորման իրավունքները «Ինտերօրթո» գերմանական կենտրոնից վերցնելու եւ «Պրոթեզաօրթոպեդիկ» ՍՊԸ-ին փոխանցելու՝ կառավարության գործողությունից:

Նրանք, ըստ Մկրտիչ Գինոսյանի, կսպասեն մինչև փետրվարի 6-ը, եւ եթե Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության որոշումներից դժգոհ մնան, կքննարկեն իրենց հետագա անելիքը: Դա, ըստ էության, կարող է լինել կրկին բողոքի ակցիաների տեսքով: 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ