HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

2017-ին աճել է Հայաստան ժամանած և Հայաստանից մեկնած զբոսաշրջիկների թիվը

Ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել է միջազգային զբոսաշրջության 2016-2017թ-ի հունվար-դեկտեմբերի տվյալները: Ըստ այդ վիճակագրության՝ 2017-ին Հայաստան է ժամանել 1 494 779 զբոսաշրջիկ: Զբոսաշրջիկների այս թիվը 2016-ի համեմատ աճել է մոտ 19 %-ով: 2016-ին Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը 1 259 657 է եղել:

Հայաստանից զբոսաշրջության նպատակով մեկնողների թիվը ևս ավելացել է: 2017-ին այդ նպատակով երկրից մեկնել է 1 481 755 մարդ՝ 2016-ի 1 262 687-ի փոխարեն: Այսինքն՝ 2017-ին Հայաստանից մեկնող զբոսաշրջիկների թիվը 2016-ի համեմատ աճել է 17 %-ով:

Հավելենք՝ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության մեթոդաբանության միջազգային զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձ, ով հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր ոչ պակաս քան 24 ժամ և ոչ ավել քան անընդմեջ 1 տարի ժամանակով: Այսինքն` նրա հիմնական նպատակը ճանապարհորդելն է, այլ ոչ թե աշխատանքային գործունեությամբ զբաղվելը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter