HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանն այցելել է ուռուցքաբանության ազգային կենտրոն, ծանոթացել նաև Երևանի հյուրանոցային ոլորտի զարգացման ընթացքին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվա նախօրեին, այցելել է առողջապահության նախարարության Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն: Հանրապետության nախագահը շրջայց է կատարել ընդհանուր և մանկական քիմիաթերապիայի հիմնանորոգված բաժանմունքում, ծանոթացել կատարված աշխատանքներին և առողջապահական որակյալ ծառայություններ մատուցելու նպատակով ստեղծված պայմաններին, փոխանցում է նախագահի պաշտոնական կայքը:

Կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանը Սերժ Սարգսյանին ներկայացրել է վերջին տարիներին Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունները և կենտրոնի գիտակլինիկական գործունեության, շենքային պայմանների, տեխնիկական վերազինման ուղղությամբ 2018 թվականին իրականացվելիք աշխատանքները:

Նախագահն այսօր մայրաքաղաքում ծանոթացել է նաև հյուրանոցային ոլորտի զարգացման ընթացքին: Սերժ Սարգսյանն այցելել է մայրաքաղաքի կենտրոն համայնքում տեղակայված «Իբիս Երևան Կենտրոն» և «Գոլդեն Փելիս Բուտիկ Հոթել»՝ շրջել այդ հյուրանոցային համալիրներում, ծանոթացել կատարված աշխատանքներին, իրականացված ներդրումներին, ստեղծված աշխատատեղերին և առաջարկվող ծառայությունների որակին:

Մեկնաբանություններ (1)

Արամ
Ինչ իմաստ ունի Ս. Սարգսյանի այցը Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն երբ քաղցկեղի դեմ ամենաարդյունավետ դեղամիջոցնեերից , որը կփրկեր բազմաթիվ հիվանդների Հայաստանում վաճառվում է մոտ 5 անգամ թանկ, քան օրինակ Մոսկվայում, ինչի պատճառով հիվանդները ի վիճակի չեն այն ձեռք բերելու:Եվ սա այն պարագայում երբ այդ դեղը արտադրողը Հայաստանում և Մոսկվայում դեղը տրամադրում է նույն գնով: Եվ ոչ միայն այդ դեղը: Գուցե պարոն նախագահը անդրադառնա նաև այսպիսի քաղաքականություն վարողներին, որը մի ամբողջ ուռճեցված վարչություն է առողջապահության նախարարության կազմում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter