HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մալթայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի արտգործնախարարին

Փետրվարի 5-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Մալթայի նորանշանակ դեսպան Նատաշա Մելի Դաուդիին (նստավայրը՝ Վարշավա) հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն: 

Շնորհավորելով և հաջողություններ մաղթելով դեսպան Դաուդիին՝ նախարար Նալբանդյանը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի Հայաստանի և Մալթայի միջև հարաբերությունների առավել ընդլայնմանն ու ամրապնդմանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Դաուդին հավաստիացրել է, որ ջանք չի խնայի երկու երկրների միջև կապերին նոր լիցք հաղորդելու ուղղությամբ։

Նախարար Նալբանդյանը, վերհիշելով անցյալ դեկտեմբերին Մալթայի արտաքին գործերի նախարար Կարմելո Աբելայի հետ ունեցած հանդիպումը, համոզմունք է հայտնել, որ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն ու կնպաստեն քաղաքական երկխոսության, միջազգային կառույցներում համագործակցության, միջխորհրդարանական կապերի, առևտրատնտեսական կապերի, մշակութային փոխանակումների ակտիվացմանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը:

Երկուստեք նշվել է, որ Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նոր հեռանկարներ է բացում ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում համագործակցության խորացման համար:

Նախարար Նալբանդյանը զրուցակցին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումները, հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter