HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազգային ժողովն Արցախի պաշտպանության նախարարությանը նվիրաբերել է 10 միլիոն դրամ

Արցախի Հանրապետություն այցի շրջանակում Ազգային ժողովի պատվիրակությունը հանդիպել է ԱՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանին: Այս մասին տղեկացնում է ԱԺ հանրային կապերի վարչությունը։

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Լեւոն Մնացականյանին է փոխանցել ՀՀ ԱԺ պատգամավորների եւ աշխատակազմի կողմից ԱՀ պաշտպանության նախարարությանը տրամադրվող տասը միլիոն դրամի հավաստագիրը: Վահրամ Բաղդասարյանը նշել է, որ Ազգային ժողովն իր աշխատակազմով` տնտեսական աշխատակցից մինչեւ ՀՀ ԱԺ նախագահ, իրենց ներդրումն են ունեցել այս հարցում:

Արցախի ՊԲ հրամանատարը, շնորհակալություն հայտնելով նվիրատվության համար, նշել է, որ գումարը կուղղվի Պաշտպանության բանակի եւ զինծառայողների առաջնային խնդիրների լուծմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter