HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արա Աբրահամյանը շահարկում է ՌԴ նախագահի անունն իր ապօրինությունները կատարելու նպատակով

«2Ն Քոմփընի» ընկերության հայտարարությունը

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի կողմից գործարար Ռուբեն Գրիգորյանի ունեցվածքի անօրինական յուրացման փորձը նոր երանգներ է ստանում: Անցած օրերի ընթացքում «2Ն Քոմփընի» ընկերությունը բազմաթիվ հարցումներ և արձագանքներ է ստացել ԶԼՄ-ներից և հասարակությունից, որոնցից հատկանշականը մի հեռախոսազանգ էր, որում շահարկվում էին Արա Աբրահամյանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իբրև թե ունեցած ընկերական հարաբերությունները:

«Չե՞ք վախենում արդյոք ճշմարտության պայքար մղել Պուտինի ընկերոջ հետ»,— հնչեց լրագրողի հարցը:

«2Ն Քոմփընի» ընկերությունը չէր անդրադառնա այս թեմային, եթե այն չհրահրվեր հենց իր՝ Արա Աբրահամյանի կողմից:

«2Ն Քոմփընի» ընկերության ներկայացուցիչ Յուրի Սեմյոնովը մեկնաբանել է հարցն՝ անբարոյական ու ամոթալի համարելով Արա Աբրահամյանի կողմից սեփական ապօրինությունները Պուտինի հետ ունեցած իբրև թե մտերիմ հարաբերություններով սքողելը:

Մենք գործ ունենք մի մարդու հետ, ով ռեյդերական յուրացումներ է իրականացնում, հայերի դեմ շինծու մեղադրանքներով քրեական գործեր է պատվիրում՝ թևեր առնելով Ռուասաստանի նախագահի հետ մտերիմ լինելու մտացածին ասեկոսեների շնորհիվ:

Հետաքրքիր է՝ կասկածո՞ւմ է ինքը՝ Պուտինը, որ իրեն աջուձախ ընկեր է համարում մի մարդ, ով ունակ չէ գրագետ երկու նախադասություն իրար կապելու, Ռուսաստանի հայերի միության պաշտոնում ում ելույթների ժամանակ հայերի մեծամասնությունը կարմրում է և ամոթից գետինը մտնում:

www.youtube.com/watch?v=OBqgf2SVsPA

Մեկնաբանություններ (1)

Նելսոն
Օվ է հորինել նման պաշտոն ??

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter