HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Տարեսկզբի 43 զոհը ՃՈ-ին «ստիպեց» գործարկել շարժական արագաչափ սարք

Ճանապարհային ոստիկանությունը փետրվարի 8-ից կիրառելու է շարժական լուսանկարահանող-արագաչափ սարք:

Ինչպես «Հետք»-ին հայտնեց ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը, այս սարքը որոշել են գործարկել՝ հաշվի առնելով պատահարների քանակի աճը: Այսօրվա տվյալներով՝ տարեսկզբին զոհերով և տուժածներով 298 պատահար է գրանցվել, որի արդյունքում 43 զոհ է եղել: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ՝ այն ավելի քան 30 զոհով ավել է:

Դեռևս գործարկվելու է մեկ շարժական լուսանկարահանող-արագաչափ սարք: Այն տեղադրված է լինելու տրանսպորտային միջոցում: Գործարկվող սարքը  նույն լուսանկարահանող-արագաչափ սարքն է, նույն տեխնիկական բնութագրով, պարզապես այն անշարժ տեղադրված չի լինելու, տեղափոխվելու է մի վայրից մյուսը, և հնարավոր է լինելու օգտագործել այն վայրում, որտեղ տվյալ պահին անհրաժեշտ է լինելու:

Շարժական լուսանկարահանող-արագաչափ սարքը կայանելու են որևէ տարածքում, այն որոշակի ուղղությամբ վերահսկելու է այդ հատվածի երթևեկությունը և արագության գերազանցման դեպքում լուսանկարահանելու խախտում կատարած մեքենան: Հնարավոր է վարորդը չհասկանա, որ այդ մեքենան երթևեկությունը վերահսկող մեքենան է:

Ոստիկանությունը դեռևս 2015 թվականից ունի այս շարժական լուսանկարահանող-արագաչափ սարքը: Նույն տարի այն փորձարկել է, սակայն չի կիրառվել, քանի որ դրա անհրաժեշտությունը չի զգացվել: Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալի խոսքով՝  կարողացել են առկա ուժերով ճանապարհային պատահարների նախականխման գործառույթը կատարել, սակայն այս պահին զոհերի թվի ավելացումը, ՃՈ-ին մտածելու առիթ է տվել:

Խաչատրյանի փոխանցմամբ՝ եվրոպական մի շարք երկրներում այս մեթոդը վաղուց կիրառվում է: ՃՈ-ի հանձնարարությամբ՝ տեխնիկական լուծումները կատարելու է «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունը և ոստիկանությանը տրամադրելու է խախտումների վերաբերյալ համապատասխան նյութեր:

Այս շարժական լուսանկարահանող-արագաչափ սարքը ճանապարհային ոստիկանության մեքենաներում տեղադրվածներից տարբերվելու է: Նոր գործարկվող շարժական լուսանկարահանող-արագաչափ սարքը, խախտումն արձանագրելով, չի կանգնեցնելու խախտում կատարած մեքենային և իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմի: Այն արձանագրելու է խախտումը և դրա վերաբերյալ որոշումը ուղարկելու է մեքենայի գրանցման հասցեով:

Մեկնաբանություններ (2)

Ալբերտ Ասրյան
Ուշացած բայց ճիշտ վորոշում:վթարնրի և մահի դեմ նման ճիշտ մեթոդով կարելի է կանխել
Արա
Այսօրվա տվյալներով՝ զոհերով և տուժածներով 298 պատահար է գրանցվել, որի արդյունքում 43 զոհ է եղել: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ՝ այն ավելի քան 30 զոհով ավել է:․․․․․Չհասկացա Ո՞ր ժամանակաշրջանի համեմատ է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter