HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետը և Նիդերլանդների դեսպանը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում փոխգործակցության հեռանկարները

Կառավարության պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Յոհաննես Դաումային: 

Հանդիպմանը վարչապետն անդրադարձել է Դավոսում Նիդերլանդների իր գործընկերոջ Մարկ Ռուտեի հետ ունեցած արդյունավետ հանդիպմանը՝ նշելով, որ քննարկվել են համագործակցության հեռանկարները խելացի գյուղատնտեսության, կաթնամթերքի եւ մսամթերքի վերամշակման, ինչպես նաև ֆերմերային տնտեսությունների ստեղծման ուղղությամբ:

Կարեն Կարապետյանը նշել է, որ Հայաստանը կարող է որպես հարթակ հանդիսանալ հոլանդական բիզնեսի համար՝ տարբեր շուկաներ մուտք գործելու համար: 

Դեսպանն իր հերթին ընդգծել է երկկողմ կապերի աշխուժացման կարևորությունը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել շփումների ակտիվացմանն ու երկկողմ գործարար կապերի զարգացմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter