HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պետական աջակցության ծրագրով 2017թ. 164 միավոր գյուղտեխնիկա է տրամադրվել

Գյուղտեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրի շրջանակներում 2017թ. ապրիլի 1-ից մինչև 2018 թ. հունվարի 1-ը  68 լիզինգառուի տրամադրվել է 164 միավոր գյուղտեխնիկա, այդ թվում' 68 միավոր տրակտոր, 2 միավոր կոմբայն և 94 միավոր այլ տեխնիկա: Այս տվյալները հրապարակել է Կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցը` իր հաշվետվության մեջ:

«Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության' լիզինգի պետական աջակցության» ծրագրի հիմնական նպատակը գյուղատնտեսությունում տնտեսավարողներին մատչելի պայմաններով, մասնավորապես լիզինգային մեխանիզմների կիրառմամբ գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարումն է, որի արդյունքում ակնկալվում է գյուղատնտեսական հողատեսքերի արդյունավետ օգտագործման և ապրանքային արտադրության կազմակերպման համար նպաստավոր պայմանների ստեղծում:

Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի պետական աջակցության պայման-ներն են. 20% կանխավճար, լիզինգի տարեկան մինչև 9 % տոկոսադրույք, որի 7 տոկոսային կետը սուբսիդավորում է, կոմբայնների համար' 10 տարի մարման ժամկետ, տրակտորների համար' 6 տարի, հավաքիչ-մամլիչների, շարքացանների համար' 3-6 տարի, այլ գյուղատնտեսական տեխնիկայի համար' 3 տարի մարման ժամկետ: Լիզինգի գործընթացը իրականացվում է ըստ ամիսների՝ մայր գումարի հավասարաչափ վճարման եղանակով, լիզինգի տոկոսադրույքը հաշվարկվում է մայր գումարի մնացորդի հաշվով, ընդ որում լիզինգառուի խնդրանքով բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից կարող են սահմանվել վճարման համար դադարի շրջաններ' տարեկան մինչև 6 ամիս ժամկետով:

Ծրագրի շրջանակներում հնարավոր կլինի տարեկան իրականացնել շուրջ 2.8 մլրդ արժեքով շուրջ 500 միավոր գյուղատնտեսական տեխնիկայի գյուղատնտեսական տեխնիկայի սուբսիդավորում, ինչը հնարավորություն կտա նորացնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական տեխնիկայի հավաքակազմի շուրջ 2 տոկոսը:

Ծրագիրը մեկնարկել է ապրիլ ամսից: Ստորագրվել է հուշագիր գյուղատնտեսության նախարարության, ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցի, և ծրագրի մասնակից հետևյալ լիզինգային ընկերությունների միջև.

- «ՓՄՁ ներդրումներ ՈՒՎԿ» («Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիա» ՈՒՎԿ) ՓԲԸ,
- «ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ ՎԿ» ՓԲԸ,
- «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ ՈՒՎԿ» ՓԲԸ:
Ծրագրի մասնակից գյուղատնտեսական տեխնիկայի մատակարար կազմակերպություններն են.
- «ՍՊԵՑՄԱՇ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն,
- «Հրաշք Այգի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն,
- «Մոտոբլոկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն,
- «Գալոպեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն,
- «ՔԱՐԴ ԱգրոՍերվիս» փակ բաժնետիրական ընկերություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter