HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

3 մլն դրամի ծաղիկներ՝ Կապանի քաղաքապետարանի կարիքների համար

Կապանի համայնքապետարանը երեկ՝ փետրվարի 6-ին, 3 մլն դրամ ընդհանուր արժեքով ծաղիկների ձեռքբերման նպատակով պայմանագիր է կնքել անհատ ձեռնարկատեր Աննա Անտոնյանի հետ: Առաջին անգամ չէ, որ վերջինիս հետ Կապանի համայնքապետարանը պայմանագիր է կնքում: Օրինակ, դարձյալ ծաղիկների ձեռքբերման նպատակով 2 մլն 345 հազար դրամ ընդհանուր արժեքով պայմանագիր է կնքվել 2016թ.:

Փետրվարի 6-ին կնքված պայմանագրով նախատեսվում է, որ մինչև տարեվերջ քաղաքապետարանի կարիքների համար պետք է մատակարարվի հատը 800 դրամով 200 հատ ծաղկե կոմպոզիցիա՝ ընդհանուր 1 մլն 600 հազար դրամ արժեքով:

Քաղաքապետարանին կմատակարարվեն նաև ծաղկե կոմպոզիցիաներ, որոնցից 10 հատը` 20 հազար դրամ արժողության  (200 հազար), իսկ 180 հատը՝ 5000 դրամ (900 հազար):

Կապանի քաղաքապետարանն ունի նաև 1200 հատ մեխակի (180 հազար), 240 հատ վարդի (120 հազար) կարիք:

Լուսանկարում Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանն է

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter