Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

ԱԺ պատգամավորները և աշխատակազմը աշխատավարձ չեն ստացել



Ֆեյսբուք սոցիալական ցանցում ԱԺ աշխատակազմից դժգոհություններ են հնչել աշխատավարձի ուշացման կապակցությամբ։ Պարզվում է՝ խորհրդարանի աշխատակազմն ամեն ամսվա սկզբին՝ 1-2-ին, աշխատավարձ է ստանում, սակայն այս ամիս գումարը դեռ չի փոխանցվել։ ԱԺ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, թե խնդիրը տեխնիկական է։

«Աշխատակազմն աշխատավարձը ստացել է և կստանա օրենքով սահմանված  ժամկետում։ Իսկապես, ի տարբերություն նախորդ ամիսների, այս ամիս որոշակի խնդիրներ կային, նախորդ ամիսներին շատ ավելի շուտ էին ստանում գումարը, խնդիրը կապված է աշխատավարձերի տրամադրման ծրագրի հետ։ Երբ այդ ծրագրում փոփոխություններն ավարտենք, աշխատավարձերը կստանան։ Ամեն դեպքում, դա կլինի օրենքով սահմանված ժամկետներում, խախտում չի լինի»,- ասաց Բաբայանը։

Հիշեցնենք, որ ըստ Աշխատանքային օրենսգրքի՝ աշխատավարձը պետք է վճարվի մինչ հերթական ամսվա 15-ը։


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ