HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին: 

Ըստ կառավարության պաշտոնական կայքի՝ Կարեն Կարապետյանը և Իվան Վոլինկինը մտքեր են փոխանակել հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների ընթացիկ օրակարգի և ընդլայնման հեռանկարների շուրջ: Անդրադարձ է կատարվել մոտ ապագայում Երևանում կայանալիք հայ-ռուսական միջկառավարական հանձնաժոովի հերթական նիստի նախապատրաստական աշխատանքներին: 

Քննարկվել են նաև Մեղրու ազատ տնտեսական գոտու շրջանակում համագործակցության զարգացման, ինչպես նաև օդային հաղորդակցության, փոքր ավիացիայի, ենթակառուցվածքների, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում բիզնես կապերի խթանման հնարավորությունները: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter